«Հրապարակ» թերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երևանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լևոն Մարտիրոսյանին հարցրինք` ինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում` մոտ ապագայում վերադառնալով Հայաստան:
«Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարևոր երկրում»,- դիվանագիտորեն ասաց նա: Փաստորեն, դեռ Ձեր մեկ տարին չի լրացել դեսպանի պաշտոնում, բայց շատ արագ հմտացել եք դիվանագիտական ոչինչ չասող լեզվին։ Ասում են` չի բացառվում, որ Ձեզ տեղափոխեն Մեծ Բրիտանիա՝ դեսպան: «Տես` առաջին պատասխանս. այս տարի մեծ թվով կարևորագույն իրադարձություններ են սպասվում հայ-կանադական հարաբերություններում։ Ես աշխատում եմ այդ ամենի վրա. սպասվում են ամենատարբեր երկկողմանի այցեր` Ֆրանկոֆոնիայի սամիթ, գործարար կապեր և այդպես շարունակ»:
Ինչո՞ւ չեք ասում, որ ձեր` Կանադայի վարչապետն աշնանը գալու է Հայաստան. ի դեպ, նա ողջ ընտանիքով Հնդկաստանում գտնվելիս հագել էր հնդկական շորեր, հնարավո՞ր է մեզ մոտ էլ հայկական ազգային տարազը նախընտրի։
Ի դեպ, Դուք շրջանցեցիք Արմեն Սարգսյանին վերաբերող հարցը, իսկ տեսակետ կա, որ նա է Ձեր հոգևոր հայրը, ՄԻԱԿ-ի և Հայաստանում բրիտանական շրջանավարտների հովանավորը․ ի՞նչ կարծիքի եք ՀՀ նախագահի թեկնածուի մասին։ «Անչափ դրական, կարծում եմ` մեր ժողովրդի մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է։ Ինչ վերաբերում է ՄԻԱԿ-ի ստեղծմանը, ապա Դուք կզարմանաք, բայց ՄԻԱԿ-ի ստեղծման հիմքում կանգնած է ձեր խոնարհ ծառան, կներեք անհամեստության համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55