Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:
Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: 10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում 6:0 հաշվով պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և այդպիսվ նվաճել բրոնզե մեդալ:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց տղամարդկանց վարժությունում 68 մրցակցից Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, գրավել է 26-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը, խոցելով 612,2 միավոր, գրավել է 64-րդ տեղը:
Նույն վարժության կանանց պայքարում 84 մրցակցուհուց Իրինա Լաուերը, խոցելով 617,3 միավոր, գրավել է 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը, խոցելով 615,8 միավոր, գրավել է 69-րդ տեղը:
10մ, օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում մասնակից 50 թիմից Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, գրավել է 14-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում է 14 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը,Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը,Նարեկ Ադամյանը,Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Նորայր Առաքելյանը,Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյանը:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44