Կինը, որը հունվարին ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյին հեռախոսով նախազգուշացրել էր փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահանգի դպրոցում կրակ բացած Նիկոլաս Քրուզի կողմից հանրությանը սպառնացող վտանգի մասին, վստահ է եղել, որ նա վաղ թե ուշ բռնության կիրառմամբ ինչ–որ հանցագործություն կգործի, փոխանցում է The New York Times թերթը։
Կինը հեռախոսային խոսակցության ժամանակ հայտնել է, որ շատ անհանգստացած է Քրուզի պահվածքով եւ հոգեկան վիճակով։ Նրա խոսքով, 19-ամյա երիտասարդը մտավոր զարգացվածությամբ համապատասխանում է 12 կամ 14 տարեկանին եւ ցանկանում է ինքնասպան լինել որդեգիր մոր մահվանից հետո։ Նա նաեւ հաղորդել է, որ Քրուզը սպանություն գործելու ցանկություն է հայտնել եւ գնում է հրազեն եւ այլ զինամթերք։
Նա մտահոգություն է հայտնել, որ երիտասարդը «դպրոց կգնա եւ կրակ կբացի»։ Կինը ընդգծել է, որ Քրուզը հատկապես դաժանություն է ցուցաբերում կենդանիների նկատմամբ եւ նրան բնութագրական է ագրեսիվ վայրկենական բռնկումները։ Նա հավելել է, որ երիտասարդը «խոսում է ԻՊ–ի» մասին եւ հետաքրքրվում արաբերենով։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում 19-ամյա Նիկոլաս Քրուզը կրակ էր բացել աշակերտների ու ուսուցիչների վրա AR-15 հրազենով, որը ամերիկյան ոստիկանությունն է գործածում ու որը վաճառվում է որսորդական խանութներում։ Հրաձգության հետեւանքով 17 մարդ էր զոհվել։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03