Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 29-ամյա տրինիդադցի ֆուտբոլիստ Լեստեր Պելտիերի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Լեստեր Պելտիերը Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է: 2010-ից 2015 թվականներին նա իր երկրի ազգային թիմի կազմում 29 խաղի է մասնակցել և դարձել է 6 գոլի հեղինակ:
Պելտիերն 2011/12 մրցաշրջանում Տրինիդադ և Տոբագոյի առաջնությունից տեղափոխվել է Եվրոպա և հանդես է եկել Սլովակիայի առաջնության «Տրենչին» թիմում:

2012-ից 2016 թվականներին խաղացել է Սլովակիայի ուժեղագույն թիմերից մեկում՝ Բրատիսլավայի «Սլովանում», ապա տեղափոխվել է չեխական «Պրիբրմ»:
2016/17 մրցաշրջանն ու ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը Պելտերը խաղացել է «Ալաշկերտի» կազմում: Պելտիերը 2012/13 և 2013/14 մրցաշրջաններում «Սլովանի» կազմում դարձել է Սլովակիայի չեմպիոն, իսկ 2016/17 մրցաշրջանում «Ալաշկերտի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:
«Ալաշկերտում» ես կարճ ժամանակ աշխատել եմ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ: Ինձ շատ է դուր գալիս իր մտածելակերպն ու տակտիկան: «Ալաշկերտից» հեռանալուց հետո ինձ մոտ շատ մեծ էր կրկին իր հետ աշխատելու ցանկությունը:Ցանկանում եմ ավարտին հասցնել այն ինչ սկսել էի առաջնության առաջին հատվածում և լավագույն հնարավորությունը դրա համար «Բանանց» տեղափոխվելն էր: Կարծում եմ՝ Արամ Ոսկանյանն առավելագույնը կքաղի ինձնից խաղադաշտում»,- նշել է «Բանանցի» նորեկը:
.jpg)
«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հետևյալն է ասել Պելտիերի տեղափոխության մասին.
«Լեստեր Պելտիերի հնարավորություններին քաջ ծանոթ ենք, քանի որ հետևել ենք իր ելույթներին Հայաստանի առաջնությունում: Նա բարձր որակներով ֆուտբոլիստ է: Պելտիերը կօգնի, որ «Բանանցը» շատ գոլեր խփի և շատ միավորներ վաստակի»,- ընդգծել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55