Չինաստանի իշխանությունները կստանան ավելի դյուրին հասանելիություն օգտատերերի նամակագրությանը և այլ անձնական տվյալներին այն բանից հետո, երբ Apple-ը փետրվարի վերջին iCloud-ի չինական օգտահաշիվները տեղափոխի ԱՄՆ-ից տվյալների չինական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ տեղափոխությունը պահանջում է չինական նոր օրենսդրությունը։ Եթե նախկինում հասանելիության ստացան համար կառավարությանն անհրաժեշտ էր ամերիկյան դատարանի թույլտվությունը, ապա հիմա դա չի պահանջվում։
«Մենք ամեն կերպ դեմ ենք հանդես եկել այն բանին, որ iCloud-ը ենթարկվի նոր օրենքներին, սակայն մեր պայքարը հաջողությամբ չի պսակվել»,-նշել են ընկերությունում։
Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ դա կարող է խախտել մարդու իրավունքները։