Փետրվարի 26-ին նշվում է միանգամայն օրիգինալ տոն՝ Ոչ շտապողականության օրը (կամ՝ Դանդաղկոտության օր), որը ներկայումս արդեն միջազգային օրվա «կարգավիճակ» է ստացել: Նման տոնի հիմնադրման գաղափարը պատկանում է իտալացիներին: 2007 թվականին հենց նրանք են, որ բավական ակտիվ եւ զգացմունքային ժողովուրդ են, առաջինը նշել օրը՝ կյանքն իր յուրաքանչյուր անկրկնելի պահով առանց շտապելու վայելելու նպատակով:
Սա, իհարկե, զարմանալի չէ. արագությունների եւ առաջընթացի մեր դարում շատերը մոռանում են ամենօրյա հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների եւ ընդհանրապես կյանքի որակի մասին: Աշխարհի աշխատունակ բնաչության մեծ մասը ստիպված է օրական 12 ժամից ավելի անցկացնել գրասենյակներում կամ այլ աշխատավայրերում, ինչն, անկասկած, վնաս է հասցնում ֆիզիկական եւ բարոյական առողջությանը: Սա ազդում է նաեւ մեր մերձավոր շրջապատի՝ ընտանիքի, բարեկամների, սիրելիների վրա… Ուստի նման տոնը ժամանակակից հասարակության համար ուղղակի անհրաժեշտություն էր, որի նախաձեռնողը դարձավ «Դանդաղ ապրելու արվեստ» իտալական ասոցիացիան, որն օրվա կարգախոսն էր հռչակել՝ «մի՛ շտապիր եւ պահերը վայելիր»:
Իտալիայի շատ շրջաններում նաեւ, ըստ ավանդույթի, այս օրը շատերը նախընտրում են այն գործերը, որոնց համար «ժամանակի անբավարարությունը քրոնիկական» է. նրանք այցելում են բանաստեղծությունների եւ գրական ընթերցումների, համերգների, սիրելի զբաղմունքին են ժամանակ հատկացնում կամ պարզապես վայելում են դանդաղ ճաշկերույթի սեղանի շուրջ ինտելեկտուալ զրույցը:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03