Իրաքում Թուրքիայի քաղաքացի 15 կանայք դատապարտվել են մահապատժի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով:
Ինչպես փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը, Իրաքի իշխանությունները Մոսուլի ամբողջական ազատագրումից հետո ձերբակալել են ու գործ հարուցել սպանված ԻՊ ահաբեկիչների շուրջ 560 կանանց ու 600 երեխաների դեմ, որոնք կասկածվում են ծայրահեղականության ու ահաբեկչական ակտերի հետ կապ ունենալու համար:
Օրեր առաջ իրաքյան դատարանը մահապատժի վճիռ է կայացրել Թուրքիայի ևս մի քաղաքացուհու հանդեպ: Ավելի վաղ մահվան էր դատապարտվել Գերմանիայի քաղաքացի մեկ ԻՊ-ական կին:
Ընդհանուր առմամբ, Մոսուլի ազատագրումից հետո քաղաքի ստորգետնյա թաքստոցներում հայտնաբերվել էին հազարից ավելի Թուրքիայի, Ռուսաստանի, Միջին Արևելքի երկրների, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների քաղաքացի կանայք՝ իրենց երեխաների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի իշխանությունները պատրաստվում են երկրից արտաքսել ԻՊ խմբավորման հանձնված կամ սպանված զինյալների 509 կանանց ու նրանց 813 երեխաներին:
Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից սկսած: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին և ավարտել այն 2017թ.-ի հունիսի վերջին:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03