Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական տարբեր բևեռների առճակատման դաշտ, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները և դառնում է անտանելի: Տարածաշրջանը դառնում է մեծ բախումների կենտրոն, և եթե այսպես շարունակվի, բախումների աշխարհագրությունն ավելի է ընդլայնվելու: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը:
«Այս ամենը կատարվում է Հայաստանից ոչ շատ հեռու տարածության վրա, ավելին՝ հայկական համայնքը շարունակում է  մնալ Դամասկոսում»,- հիշեցրեց բանախոսը՝ նկատելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու սիրիահայ համայնքին կամ աջակցելու այլ բնակավայրեր նրանց տեղափոխությանը:
Թևան Պողոսյանի խոսքով, ԴԱԻՇ-ը դեռևս վերջնականապես չի հաղթահարվել, և ահաբեկչական այդ կառույցի հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել: Վերլուծաբանի համոզմամբ, բոլորը պետք է հասկանան, որ խնդիրն ընդհանրական է, յուրաքանչյուր երկիր իր հերթին նպաստել է  ստեղծված իրավիճակին:
«Նավթային, քաղաքական շահերն այս տարածաշրջանում ավելի են սրվում: Սիրիայի խնդիրը, սակայն, միայն այս տարածաշրջանինը չէ: Այն այլևս ամբողջ աշխարհի խնդիրն է, որի լուծմամբ պետք է բոլորը զբաղվեն»,- համոզմունք հայտնեց Թևան Պողոսյանը:
Վերլուծաբաննն  ուշադրություն  հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սիրիայում լիակատար պատերազմ է ընթանում, որտեղ զոհերը ոչ թե տասնյակներով են, այլ հարյուրներով: Բացի այդ՝ տեղի է ունենում նոր զենքերի և մարտավարությունների փորձարկում:
«Մինչդեռ հայտարարությունների մակարդակն ընդամենը փոխադարձ պարզ մեղադրանքներն են: Ամերիկյան կողմը հայտարարեց, որ Իրանի և Ռուսաստանի կատարած քայլերն են հումանիտար աղետ, իսկ Ռուսաստանը, որ Միացյալ նահանգներն է մեղավոր: Թուրքիան էլ, օգտվելով այս առճակատումից, փորձում է իր շահերն առաջ տանել»,- ամփոփեց վերլուծաբանը:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45