«Այս շաբաթավերջին խորհրդարանը վստահաբար կընտրի Հայաստանի չորրորդ նախագահին, իսկ Արմեն Սարգսյանն այդ իրադարձությունից առաջ, ըստ էության, ծրագրային հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ըստ երևույթին, նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակն ավելի օֆիցիոզ է դարձրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի խոսքը, և նա հարցազրույցի հենց մեկնարկում խմբագրել է իր նախկին ելույթներից մեկը՝ ասելով, թե չորրորդ հանրապետության մասին խոսել է ալեգորիկ ձևով, և որ ինքը հավակնում է երրորդ հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնին:
Ծավալուն հարցազրույցում կան ուշագրավ դրվագներ, բազմաշերտ ակնարկներ, սակայն հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանն, ըստ էության, բացահայտել է նոր նախագահի կերպարի քաղաքական բովանդակությունը, իսկ ավելի ստույգ՝ իր ապագա իշխանության երկու հիմնական բանալիները:
«Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»: Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն համաձայնագրի հետ, ստորագրել այն, թե ոչ՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,- «Ազատության» եթերում ասել է Արմեն Սարգսյանը:
Նա, փաստորեն, հասկացրել է, որ մտադիր է սահմանել, բանաձևել նոր իշխանության գործունեության բարոյաքաղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Գուցե Արմեն Սարգսյանի խոսքերը գեղեցիկ ձևակերպումներ հնչեին, եթե չլինեին շատ կարևոր, էական հանգամանքներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի «Ժամանակ» այսօրվա համարում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01