Հայաստան-Արցախ միասնական գաղափար, միասնական պայքար որպես մեկ ազգ, սա ցանկացած հայի ձգտումն է և ուժերի ներածին չափով գործնականում կիրառելու ցանկությունը: Ապրիլյան պատերազմը բոցավառեց այն միասնականության արդեն ծխացող շունչը, որը տարիների ընթացքում անտարբերություն էր սերմանել միմյանց նկատմամբ: Բայց հայ ազգը ապացուցեց, որ օրհասկան պահերին մեկ բռունցք է դառնում և կարող է, իվիճակի է թշնամուն արժանի հակահարված տալ: Պատերազմից հետո սփյուռքից սկսած մինչև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր հնարավորությունների սահմանում սատար կանգնեց Հայոց բանակին, մեկը նյութապես, մեկը ֆինանսապես, մեկը իր ներկայությամբ` ինքնակամ զինվորագրվելով բանակին և այսպես շարունակ: Երբ ամեն բան հանդարտվել էր, արդեն բանակցային գործընթացի փուլում էինք, էլ կոչեր, էլ դիմումներ, էլ խնդրանքներ, էլ պահանջներ հնչեցին Արցախում և արցախցու կյանքը առավել բարեկեցիկ և ապահով դարձնելու նպատակով ներդրումներ անել Արցախում, զբոսաշրջությունը զարգացնել, գյուղատնտեսությունը զարգացնել, օգնել քաղաքացիներին վարկային ճկուն համակարգի ներդրմամբ և նմանատիպ լիքը դրական բաներ: Համամիտ եմ լիովին, նման միջոցառումների կողմնակից եմ միայն, բայց...
Ժողովուրդ ինչի՞ նման կերպով չենք արձագանքում, երբ ասենք ռմբակոծվում են Հայաստանյան սահմանամերձ բնակավայրերը, Արցախի հո՞ղն է ավելի սև, թե՞ արցախցու արյունն է ավելի կարմիր, որ նրան օգնում ենք, իսկ օրինակ տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին , ովքեր շատ անգամ են ադրբեջանցու գնդակի զրնգոցը երկաթյա տանիքին զգացել, նույն սրտացավությամբ չենք օգնում, նույն հոգատարությամբ չենք կարեկցում, միթե սա անտարբերության դրսևորում չէ հայրենակցի, կարիքավորի նկատմամբ: Որքան որ ռեսուրս տրամադրվում է Արցախին, նույն ռեսուրսներից պետք է տրամադրվի նաև Հայստանի սահմանամեձ գյուղերին, հակառակ դեպքում արդարությունից և միասնականությունից խոսելը իմաստ չի ունենա, ո՞ւմ են պետք դատարկ, օդում հնչեցրած ռազմահայրենասիրական, միասնականություն և համախմբում քարոզող կոչեր պարունակող խոսքերը, դրանցով պետությանը և հասարակությանը ոչ մի օգուտ չես տա:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44