ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում ներկայացրեց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Հարությունյանին՝ կոչ անելով կողմ քվեարկել Հարությունյանի թեկնածությանը։
Իր ելույթում Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Բարձրագույն դատական խորհուրդից կախված են երկրի ճակատագրին առնչվող ու բախտորոշ իրադարձություններ։
Հարությունյանը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ սահմանադրականության և պետականության կայունության անկյունաքարերն են դարձել ներկուսակցական ժողովրդավարությունն ու դատական իշխանության անկախությունը։
«Մեզանում նման որակների հասնելու համար անհրաժեշտ էր իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն լուծումների անցում կատարել, որոնք կերեշախավորեին մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, առանց որի իրավունքի գերակայության մասին խոսելն իմաստազուրկ է, բացառել իշխանության գերկենտրոնացումը, իշխանության բոլոր ճյուղերի համար անհարժեշտ գործունակություն ապահովել, կարևորել անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանությունը», - նշեց նա։
Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանում դատական իշխանությունը դեռև չունի բավարար գործունակություն, ինչը իշխանության այս ճյուղի հանդեպ հանրային վստահության դիֆիցիտի պատճառն է, որը չունի բավական դերակատարության իշխանության մյուս թևերին զսպելու և հակակշռելու համար։
Գագիկ Հարությունյանը նաև նկատեց, որ բարձրագույն խորհդրի դերը այս հարցերի լուծման մեջ մեծ է լինելու, ուստի ինքն ամենայն պատասխանատվությամբ որոշել է ստանձնել այդ պարտավորությունը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին:
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02