ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի չորրորդ անդամի թեկնածու են առաջադրում Հայկ Հովհաննիսյանին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Հ. Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Շանթ Հարությունյանին և իր ընկերներին, Անդրիաս Ղուկասյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «Այն պաշտոնը, որի համար ես առաջադրվել եմ, Դատական օրենսգրքով ունի որոշակի սահմանափակումներ: Բարձրագույն դատական խորհրդի անդամը պետք է պահպանի չեզոքություն, և դրա համար ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ երկու հարց ուղղեց Հ. Հովհաննիսյանին, որոնց, ըստ Փաշինյանի, նա ևս չի կարող պատասխանել. «2014 թվականին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասնագիտական անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:
Արդյո՞ք այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու՝ որպես վարչապետի թեկնածու: ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ: Դուք այս հարցերին չեք կարող պատասխանել, որովհետև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու՝ դուք այս հարցին չեք կարող պատասխանել, և ես կարող եմ համոզմունք հայտնել, որ որպես դատական խորհրդի անդամի թեկնածու՝ դուք այստեղ որևէ հարցի չեք կարող պատասխանել: Այնպես որ, կարծում եմ, այս հարց ու պատասխանի փուլը մենք իրականացնում ենք ուղղակի կանոնակարգը պահպանելու համար»:
Ի պատասխան՝ Հ. Հովհաննիսյանն ասաց, որ ամեն ինչ կախված է պատգամավորների հարցերի բնույթից: Եթե լինեն հարցեր, որոնք իրենց իրավասությունների ներքո են, իրենք կպատասխանեն մեծ սիրով:
«Ես հիմա ավելի որակյալ հարց կտամ՝ ի՞նչ եք կարծում պատմությունը Սերժ Սարգսյանին կհիշի ճաճանչափա՞յլ, թե՞ լուսաճաճանչափայլ տիտղոսով»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Հ. Հովհաննիսյանը չարձագանքեց այդ հարցին:
168.am
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02