Ս.թ. փետրվարի 28-ին կայացել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաև ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ Վերջինս Երևան է ժամանել նոր ցանցին առնչվող տեղում՝ ըստ հասցեների կատարված ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ըստ ստացված արդյունքների և դիտարկումների՝ կատարվելու են ցանցի նախագծի լրամշակման աշխատանքներ։ Քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մի շարք հարցեր են ներկայացվել խորհրդատուին՝ ցանցի վերանայման և լրամշակման համար։
«Երևանի քաղաքապետարանը, որպես գործընթացի նախաձեռնող և խորհրդատու կազմակերպության առջև հստակ պահանջներ առաջադրած կառույց, արդեն իսկ խորհրդատու կազմակերպությանը ներկայացրել է բազմաթիվ դիտարկումներ, որոնք հաշվի առնելով տարվում են ցանցի լրամշակման աշխատանքներ։ Մենք ստացել ենք նաև դիտարկումներ Ուղևորափոխադրողների միությունից և Ճանապարհային ոստիկանությունից, որոնք ևս ներկայացվել են խորհրդատու կազմակերպության մասնագետներին», - նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ խորհրդատուին ներկայացված դիտարկումները վերաբերել են որոշ փողոցների թողունակությանը, մի քանի հատվածներում ցանցի անբավարար ծածկույթին, ինչպես նաև՝ կանգառների նպատակահարմարությանը։
Հավելենք, որ մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել է նաև հատուկ հավելված, որով նրանք կարող են ավելի մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը։ Հաշվի առնելով, որ տվյալ հավելվածն աշխատանքային է, այս պահին այն հասանելի է միայն մասնագիտական խմբի անդամներին։
Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանի առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ։ Հարկ է նաև նշել, որ տրանսպորտի նոր ցանցի խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47