Թթվասերի շուկայում «Հետք»-ի բացահայտած խախտումների ու սպառողների իրավունքների պաշտպանության  վերաբերյալ ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նախարարը հիշեցրեց՝ նախորդ նստաշրջանում էլ օրենսդիր մարմնում հետաքրքրվել են խնդրի մասին, հարցը բարձրացրած պատգամավորին հանիպման են կանչել: Իսկ բացի այդ, նախարարն առանձնապես ասելիք չուներ, նշեց քննարկում ու հանձնարարականներ են եղել:
«Ես կհանձնարարեմ, որ Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը Ձեր հարցին պատասխանի, լա՞վ»,-պատգամավորի մտահոգությանն այսպես արձագանեց գործադիր մարմնի ներկայացուցիչը:
Զեյնալյանն էլ արձագանքեց, որ խախտումներն առնչություն ունեն նաև քրեական իրավունքի հետ, քանի որ առկա է կեղծիք, թթվասերի անվան տակ վաճառվում է թթվասերանման զանգված, որը պարունակում է նաև աղիքային ցուպիկ, անտիբիոտիկներ:
«Այստեղ նաև երկու արտադրողների մրցակցության խնդիր է, քանի որ առկա է անբարեխիղճ մրցակցություն: Այն արտադրողը, որ բարեխղճորեն պահպանում է  ստանդարտները, անհավասար պայմաններում է գտնվում այն արտադրողի հետ, ով ավելի էժան ու երկարակյաց մթերք է արտադրում: Դա նաև առնչություն ունի «Արտադրված է Հայաստանում» կոնցեպցիայի հետ, քանի որ մի անորակ արտադրանքը ստվեր է նետում այդ տեսլականի վրա»,-մտահոգությունները շարադրեց «Ելք» խմբակցության ներկայացուցիչը:
Նախարար Առաքելյանն ասաց՝ համաձայն է բարձրացրած հարցերի հետ, պատճառաբանեց հարցադրումը լայնածավալ է, իրականացրած աշխատանքները՝ նույնպես: Նա առաջարկեց հանդիպում կազմակերպել նաև Զեյնալյանի հետ, լսել առաջարկներն ու ներառել իրենց աշխատանքներում:
Հիշեցնենք, որ Հայաստանյան շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր փորձաքննության է ենթարկվել: «Հետք»-ը գրել  էր՝ դրանցից  միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45