ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը, որը փետրվարի 28-ին տարածել է Եվրահանձնաժողովը, բովանդակում է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը»: Այս մասին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը:
«Իրավական փաստաթղթի նախագիծը, որը հրապարակել է հանձնաժողովը, գործնականում կխարխլի Մեծ Բրիտանիայի ընդհանուր շուկան և կսպառնա Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը Իռլանդական ծովում կարգավորող և մաքսային սահմանի ստեղծման ճանապարհով: Եվ Մեծ Բրիտանիայի ոչ մի վարչապետ երբեք չի կարող դրան համաձայնել»,-նշել է նա: Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրապարակել էր Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը:
Այն Բրյուսելում տարածել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը, ճեպազրույցում այն ներկայացրել է ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն: «Խոսքը վերաբերում է համաձայնագրի նախագծին: Մենք այս իրավաբանական տեքստն ընթացիկ պահից կքննարկենք ԵՄ-ի 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) և Եվրախորհրդարանի հետ: Մենք պետք է բոլոր բանակցություններն ավարտենք աշնանը, որպեսզի հասցնենք համաձայնագիրը վավերացնել ժամանակին»,- հայտարարել է Բառնիեն:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55