«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդու շուկայում տեղի ունեցած սպանության գործի շրջանակում կաշառք վերցնելու փաստով կալանավորված ՔԿ Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանը դեռևս ցուցմունք չի տվել։ Մեր տեղեկություններով՝ նա միայն առերեսվել է այս գործի շրջանակում կալանավորված Վահագն Աբգարյանի աջ ձեռք համարվող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանի հետ, ով կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությանը օժանդակելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ հենց Արկոն է Թաթուլ Շուշանյանին 5000 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկել:
Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթուլ Շուշանյանը առերեսման ժամանակ ամեն ինչ հերքել է, և առերեսում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ Արկոն էլ ոչ մի էական բան չի ասել։
Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ գաղտնալսումներից բացի, Վահագն Աբգարյանի դեմ առայժմ ցուցմունք է տվել միայն Արկոն։ Նրա ցուցմունք տալու հանգամանքը, սակայն, շատ տարօրինակ է ընկալվել, քանի որ նա, ինչպես նշեցինք, համարվում էր Վահագնի մտերիմ ընկերը, աջ ձեռքը և ոչ մի պարագայում իր ընկերոջ դեմ ցուցմունք չէր տա։
Ի դեպ, Վահագն Աբգարյանի շրջապատում, ինչպես նաև Ալավերդու ոստիկանությունում շրջանառվում է մի վարկած, որ հարցաքննության պահին «Արկոն դեղի տակ է եղել», և ուշագրավ է, որ դրանից հետո այլևս ցուցմունք չի տվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01