«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, այս տարի Հայաստանում տեղի կունենան նախագահի եւ վարչապետի ընտրություններ: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն այլեւս լիազորությունների այն լայն շրջանակով օժտված չի լինի, ինչպես նախկինում էր: Մենք դառնում ենք խորհրդարանական երկիր, իսկ կառավարության ղեկավարը՝ վարչապետը, գլխավոր գործող անձը: Նախագահի թեկնածուի հարցն արդեն պարզ է ու հստակ, իսկ վարչապետի վերաբերյալ թեեւ կասկած չկա նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ, բայց ամեն դեպքում հստակ ոչինչ չկա: Հստակ է միայն այն, որ նախագահականը կտեղափոխվի այլ հասցե, իսկ ներկայի նախագահի նստավայրը կդառնա վարչապետինը: Սա եւս մեկ անգամ եկավ ամրապնդելու Սերժ Սարգսյանի՝ իր աթոռին մնալու բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստները:
Բացի նրանից, որ երկրի ներկայի ղեկավարը չի ուզում ոչ մի կերպ լքել Բաղրամյան 26–ը, ցանկանում է ամեն դեպքում նոր պաշտոնը նոր ինտերիերով «դիմավորել»: Բանն այն է, որ ներկայի նախագահականի, իսկ որոշ ժամանակ անց՝ վարչապետի նստավայրի վերանորոգման եւ մի շարք փոփոխությունների համար պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքի Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների ձեռքբերման եւ նախագահի աշխատակազմի կարիքների համար վերականգնման աշխատանքների համար նախագահի աշխատակազմը կվճարի համապատասխանաբար՝ 950 եւ 980 հազար դրամ: Նշված աշխատանքները կատարելու է «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ընկերությունը:
Աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների համար կվճարվի 950 հազար դրամ, որը կվճարվի ամսեամիս 100 հազարական դրամի չափով: Պայմանագրի համաձայն՝ պարտքի մարման ժամկետը դեկտեմբերն է:
Այս ծառայությունները ներառում են օդորակիչների եւ օդափոխության համակարգերի վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման աշխատանքներ, այդ թվում՝ օդորակիչների, անվտանգության եւ հակահրդեհային համակարգերի տեղադրում:
Ամենից մեծ ծախսն այս աշխատանքներում օդորակիչների եռաքայլ փականի փոխարինման արդյունքում կառաջանա: Այն կարժենա 120 հազար դրամ: 100 հազար դրամ էլ կկազմի օդորակիչների արտաքին բլոկի ջերմափոխանակչի նորոգումը ապամոնտաժելով եւ մոնտաժելով՝ զոդելով եւ գազի լիցքավորումով: Օրինակ՝ օդորակիչների արտաքին բլոկի ապամոնտաժումը կարժենա 20 հազար դրամ, օդորակիչների ախտորոշումը՝ 10 հազար, իսկ օդորակիչների ներքին բլոկի օդամուղի մաքրումը՝ 25 հազար դրամ: 3–5 հազար դրամ գումար էլ կպահանջվի օդորակիչների խողովակների փոխարինման, զոդման, ֆիլտրերի մաքրման եւ այլնի համար:
Աշխատակազմի կարիքների վերականգնումը, որ գրեթե 1 միլիոն դրամի ծախս կպահանջի, իրենից ներկայացնում է նախագահական նստավայրի վերանորոգում: Թե այդ մեծ շենքի կոնկրետ որ հատվածն է վերանորոգվելու, պայմանագրից հասկանալ հնարավոր չէ: Սակայն պարզ է, որ վերանորոգում է նախատեսվում իրականացնել սանհանգույցներից մեկում: Բացի այդ, նախագահականի ներսում, ինչ–որ մի մասնաշենքում կամ աշխատասենյակում տեղի է ունենալու պատերի քանդում եւ ապամոնտաժում, այնուհետեւ՝ սվաղում, հարդարում ու ներկում, առաստաղների տեղադրում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է նաեւ տեղադրել ալյումինե վիտրաժներ թրծված ապակուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02