ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Խմբակցությունն առաջարկում էր երրորդ` ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ապրանքներ ներկրելիս սահմանի վրա հետաձգել ԱԱՀ-ի գանձումը:
Նախագծի առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը կողմ էր քվերակել, մինչդեռ երկորդ ընթերցման ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վկայակոչել էր ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթի նորմերը՝ նշելով, որ նման նախագիծն ընդունելը կնշանակի, որ Հայաստանը հետևողական չէ միջազգային պարտավորությունների կատարման գործում:
Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ առաջարկվող օրինագիծը հակասում է վերազգային օրենսդրությանը, ինչին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Նախագծին առաջին ընթերցմամբ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել, հետո նոր հասկացան, որ ինչ-որ պայմանների է հակասում։ Ի դեմս մեծամասնության՝ մենք ունենք անհասկանալի քաղաքական հանրություն, որի աջ ձեռքը չի հասկանում, թե ինչ է անում ձախ ձեռքը»:։
«Տարօրինակ է, որ առաջին ընթերցումով նախագիծը միաձայն անցնում է, հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն է ստանում, ապա մերժվում», - ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Կողմ քվեարկեցին միայն «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02