ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ-ի հետ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։
Բաղդասարյանն ընդգծեց, որ կյանքի բոլոր փուլերում և ոլորտներում Արմեն Սարգսյանը հանդես է եկել որպես իսկական առաջամարտիկ։
Ներկայացնելով Սարգսյանի կենսագրությունը՝ Բաղդասարյանը շեշտեց.
«Հայաստանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների կայացման ու զարգացման գործում Արմեն Սարգսյանի դերը անհերքելի է»։
Բաղդասարյանը խնդրեց հարմար պահի գաղտնի քվեարկության դնել՝ հորդորելով կողմ քվեարկել իրենց առաջադրած թեկնածուին։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Վահրամ Բաղդասարյանին՝ կրկին բարձրաձայնելով, թե երբվանի՞ց է Արմեն Սարգսյանը դադարել լինել Բրիտանիայի քաղաքացի և դարձել ՀՀ քաղաքացի։
«Իհարկե, այս թեմայով պարոն Սարգսյանը բանավոր հայտարարություններ է արել, բայց արդյոք մենք ձեռքի տակ ունենք պաշտոնական փաստաթուղթ, թե ե՞րբ է պարոն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել, երբ է դրա մասին դիմում գրվել ու Բրիտանիայում ուժի մեջ մտել։ Այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է եղել և վերջին 6 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԱԺ քարտուղարությունում չկան համապատասխան թղթեր։
Բաղդասարյանն էլ նկատեց, որ Փաշինյանը կարող է դիմել քարտուղարություն և ստանալ բոլոր հիմնավոր փաստաթղթերը՝ ընդգծելով, որ իրենք ստացել են կանոնակարգ օրենքով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Դրանց բավարար չլինելու դեպքում Բաղդասարյանը հորդորեց դիմել պատկան մարմիններին։
Նշենք, որ այսօր խորհրդարանում բոլոր խմբակցությունների պատգամավորները կարող են հարցեր ուղղել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, որից հետո վաղը խորհրդարանում կկազմակերպվեն նախագահական ընտրություններ։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02