Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը 100 տոկոս բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառել:
Նշենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության` 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է ք. Երևան, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքը:
2018 թվականի մարտի 1-ի դրությամբ շուրջ 114,5 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,3447 հա հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում հողամասի կադաստարային արժեքի վճարման պարտավորությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված 626 905,0 հազ. դրամ շուկայական գնով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)՝ ուղղակի վաճառքի ձևով կհանձնվի «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում:
Ընկերությունը չունի ծրագրեր գույքային համալիրի տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ:
«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն 2018 թվականի փետրվարի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար, մասնավորապես, հիմնել մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով), ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով, վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր, շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն, ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:
Գնորդը երաշխավորել է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին:
Գնորդը, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, հանդես գալով որպես ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ, ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100% պետական մասնակցությամբ ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքային համալիրը անկախ գնահատողի կողմից գնահատված 626,9 մլն դրամ շուկայական գնով (ներառյալ` ԱԱՀ-ն) ուղղակի վաճառքի ձևով գնորդին օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ
10:43
10:22
10:07
09:41
09:32
09:19
09:02
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53