Ներգաղթն ավելի լավ է, քան՝ արտագաղթը, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։
«Բայց, մեր դեպքում, ցավոք, դա այդպես չէ, արտագաղթը գերակշռում է ներգաղթին։ Ժողովրդագրական այլ խնդիր էլ ունենք, այս 26 տարվա ընթացքում Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաքի, Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երևան, իսկ Երևանն էլ տնտեսական և զարգացման իմաստով՝ դեպի Երևանի կենտրոն։ Սա մեծ և կարևորագույն խնդիր է, որի նկատմամբ պետք է լուրջ ուշադրություն սևեռել։ Մեր հեռավոր, սահմանամերձ գյուղերը կարոտ են մեր ուշադրությունը, և ծրագրերը պետք է համասեռ բաշխվեն», - ասաց Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ այստեղ մեծ դեր ունի նաև սփյուռքը. «Մեծ դեր ունենք նաև մենք, ինձ համար տարօրինակ պատճառներով մեր ազգային արժեքների գնահատման ճանապարհին շատ պարզ քայլեր, չգիտես ինչու, չենք կատարում»։
Ա. Սարգսյանը նշեց, որ հաճախ են թվեր հրապարակվում, թե որքան տուրիստ է երկրից գնում Վրաստան։
«Եվ կան թվեր, թե տուրիստ է գնում Գյումրի, Վանաձոր կամ Արցախ։ Այդ թվերը հարյուրավոր հազարներ չեն, խոսքը մի քանի տասնյակի մասին է։ Արցախ, այդ գեղեցիկ աշխարհը, չգիտես ինչու, չենք այցելում։ Իտալիայում, օրինակ, Միլանի ժողովուրդը սիրում է իր հանգիստը Սիցիլիայում անցկացնել», - ասաց Արմեն Սարգսյանը։
Նախագահի թեկնածուի խոսքով՝ երկրի ներսում ներքին փոքր տեղաշարժերը մեծ ազդեցություն կունենան համայնքների զարգացման վրա։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02