Նոր Զելանդիայի կառավարությունը միշտ վախեցել է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի մարդկության դեմ իրագործված առաջին մեծ հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, գրում է Թոնի Ռայթը newshub.co.nz–ում:
Ժամանակին զտումներն ու զանգվածային մահվան դեպքերը նորզելանդական մամուլի առաջին էջերին էին, իսկ Գալիպոլիում օսմանյան զորքերի կողմից գերեվարված նորզելանդացի զինվորները դրանց ականատեսն են դարձել, սակայն Նոր Զելանդիայի ոչ մի կառավարություն պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Դա պետք է փոխվի»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Նոր Զելանդիան ճանաչել է Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, Բոսնիայի ցեղասպանությունը, ինչպես նաև Արևելյան Թիմորի ցեղասպանությունը:
Հոդվածագրի խոսքով՝ հարցի պատասխանը, թե ինչու Նոր Զելանդիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պարզ է՝ Նոր Զելանդիայի կապը Գալիպոլիի և Թուրքիայի հետ:
Եթե Նոր Զելանդիայի կառավարությունը որոշի պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան հավանական է, որ կսպառնա արգելել Նոր Զելանդիայի անձնագիր ունեցողներին այցելել Գալիպոլիի նախկին մարտադաշտերը, կամ առնվազն այդ գործընթացը կբարդացնի:
Հեղինակը նշում է, որ 29 երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և հավելում է, որ այդ երկրներից շատերում ցեղասպանության հերքումը պատժվում է տուգանքով և անգամ՝ ազատազրկմամբ:
Նա նշում է, որ թեև Ֆրանսիայի և Կանադայի զինվորները նույնպես կռվել են Օսմանյան զորքերի դեմ Գալիպոլիում, բայց այդ երկրները որոշեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նա մարտահրավեր է նետել վարչապետ Ջասինդա Արդերնի ղեկավարած կառավարությանը՝ դիրքորոշում ստանձնել և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն ուսուցանել դպրոցներում՝ այլ ցեղասպանությունների հետ միասին: Նա նշել է, որ դա հարկավոր է անել խաղաղության համար՝ որպես նախազգուշացում, թե ինչ կարող է տեղի ունենալ պատերազմի ընթացքում:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02