Միանշանակ է, որ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները կեղծելը նպատակ ուներ «Ելք» խմբակցության պատգամավորների միջև սեպ խրելու, միմյանց միջև կասկածներ և անհամաձայնություն առաջացնելու: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, ԲԴԽ ընտրությունների կեղծումը քաղաքական թեժ օրակարգից առաջ նպատակ ուներ նաև «Ելք»-ի նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում. «Բայց պետք է արձանագրել, որ իրենց այդ նպատակը չիրականացավ, և իրենց քաղաքական պատմության մեջ արձանագրվեց ևս մի խուժանություն: Ըստ երևույթին, մեր քվեաթերթիկները գողացել են: Ընտրակեղծիքը ո՞նց է լինում, էն հին ընտրակեղծիքները, որ կաշառքով չէին, քվեատուփեր էին գողանում: Մեր «դեմ» քվեարկած քվեատուփերի փոխարեն հայտնվել են «կողմ» քվեարկած քվեաթերթիկներ»:
Արարատ Միրզոյանի խոսքով, «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը տեսականորեն չէր կարող հետևել ձայների հաշվարկի գործընթացին. «Եթե համապետական ընտրությունների ժամանակ արկղը դրվում է սեղանին, և քվեաթերթիկները հատիկ-հատիկ դուրս են բերվում, այստեղ՝ փակ դռների հետևում, վերցնում են արկղը, բոլոր թղթերը շուռ են տալիս սեղանին: Հետո ամեն մեկը սկսում է իր դիմացից քջջել-քաշել ինչ-որ քվեաթերթիկներ: Լենա Նազարյանը չի կարող ասել՝ հետևում եմ բոլորիդ, դուք աշխատանքն արեք: Բոլորն էլ հավասար հանձնաժողովի անդամ են, և նաև անմեղության կանխավարկած կա: Լենա Նազարյանը իր բաժին գործն է անում և չի կարող և քվեաթերթիկներ հավաքել, սորտավորել, և հետևել, թե մնացած բոլոր անդամներն ինչ են անում: Ի վերջո, Լենա Նազարյանը երևի չի էլ պատկերացրել, որ ԱԺ ընտրատեղամասը մեթոդիկայի առումով Հեռվաշեն գյուղի  ընտրատեղամասին կարող է նմանվել»:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, այսպես թե թե այնպես, ընտրվելու էր. «Ռուսերեն մի լավ արտահայտություն կա՝ воду мутить, հայերենում առանց փափուկ նշանի են ասում՝ մուտիտ: Սա իսկապես ջուր պղտորելու նպատակ ուներ՝ մեր միջև, միմյանց նկատմամբ կասկածներ առաջացնելու և հասարակությա մեջ անվստահության սերմեր գցել «Ելք»-ի նկատմամբ: Երկուսն էլ չեն ստացվել»:
Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարող խախտել անմեղության կանխավարկածը և պնդել, որ ընտրակեղծարարության մեջ ներգրավված են նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները. «Պետք է լինի հետաքննություն, որը կպարզի, թե ով է արել: Ես չունենալով փաստեր, չեմ կարող անձնավորված ասել»:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42