Ծրագրային ելույթից հետո ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցը վերաբերում էր Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը:
Նա նկատեց, որ եթե անձը ՀՀ քաղաքացի է, ՀՀ Սահմանադրությունը չի բացառում այլ երկրի քաղաքացիությունը, սակայն Սահմանադրությամբ երկքաղաքացին նախագահի պաշտոնում առաջադրվել չի կարող:
Ըստ Զեյնալյանի՝ բրիտանական օրենսդրության համաձայն՝ քաղաքացիությունից հրաժարվելը ուժի մեջ է, և քաղաքացիությունը դադարում է, երբ քարտուղարը գրառում է կատարում:
«Կխնդրեի, եթե այդպիսի գրառում կատարվել է, ներկայացնեիք՝ երբ է այն  կատարվել ձեր քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, թե ինքը, ՀՀ քաղաքացի լինելով, դիմել է Բրիտանիայում մշտական կեցության, հետո քաղաքացիության համար 2000 թ-ին, երբ ազատվել է ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Դա ինչ-որ իմաստով ապահովության և գործունեության համար քայլ էր, քանի որ դրանից հետո պետական ծառայության մասին չէի մտածում, մտածում էի՝ իմ կյանքն այլ ճանապարհով պետք է գնա: Երկու տարի անց քաղաքացիություն ստանալուց հետո անընդհատ զգացել եմ ինձ ՀՀ քաղաքացի, ինչն արտահայտվել է իմ գործունեության և շատ այլ փաստաթղթերով: Կարևոր է՝ երբ է անձը դիմել իր քաղաքացիությունից հրաժարման համար»,- ասաց նա և մեկնաբանեց, թե բրիտանական օրենքով առանձնացվում է մարդկանց երկու կատեգորիա:
«Անհատները, եթե այլ քաղաքացիություն չունեն և քաղաքացիությունից ազատելու գործընթացը բարդ է, ինչպես նաև այն անձինք, ովքեր ունեն երկքաղաքացիություն, և այդ անհատների համար, փաստորեն, մերժման պրոցեդուրա չկա:»,- ասաց Սարգսյանը և հայտարարեց, թե ինքը 2011թ-ի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի է:
Զեյնալյանը պնդեց՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարում է, երբ պետական քարտուղարն արձանագրում է: «Եղե՞լ է նման փաստաթուղթ, պետք է ստացած լինեք, հնարավո՞ր է՝  հրապարակեք»,- հարցրեց նա:  
Արմեն Սարգսյանն ասաց, որ բրիտանական օրենքը նախադեպային օրենք է: «Նախ, նմանատիպ նախադեպեր՝ կապված երկքաղաքացիության հետ, շատ կան, երկրորդը՝ ինչպես ասացի, իմ կողմից տրվել են այն բոլոր  փաստաթղթերը, որոնք պահանջել են:
«Ուզում եմ կրկնել, որ ես 2011թ-ի դեկտեմբերի 2-ին չէի էլ կարող երազել, որ ՀՀ-ում Սահմանադրությունը կփոխվի, և ես կգամ այստեղ ու կպատասխանեմ ձեր հարցերին, դիմել եմ և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի եմ»,- ասաց նա:
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45