Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մինչ հարց կուղղեր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, մեջբերեց նրա խոսքերը, թե կոռուպցիան կործանարար նշանակություն ունի երկրի համար:
Նազարյանը հարցրեց, թե կոնկրետ որ կոռուպցիոն դեպքն է նրան զայրացրել, գուցե ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելը, կամ այն, որ ՀՀ շատ պաշտոնյաներ օֆշորներում ընկերություն են գրանցում՝ բյուջեից օգտվելով հարստանում, կամ գուցե տեսել է ներկա պատգամավորների հայտարարագրերը, ունեցվածքը, շքեղ մեքենաները:
Սարգսյանը նշեց, թե առանձին դեպք չէ, որ իրեն զայրացնում է: «Առանձինի վրա չէ, որ պետք է հիմնեմ իմ վերաբերմունքը, լսել եմ դեպքերի մասին, բայց չեմ կարող դատել՝ իրականություն է, թե ոչ, կամ զուտ անհանդուրժողականության արդյունք է: Ես դատավոր չեմ, հետևաբար՝ իմ վերաբերմունքն ընդհանուր է, որովհետև լսում եմ ոչ թե մեկ, տասը, այլ հարյուրավոր փոքր ու մեծ դեպքերի մասին և հասկանում եմ, որ չեն կարող չլինել կոռուպցիոն երևույթներ, եթե նման ֆոն ձևավորված է:
Ես մտածում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի, այս պահին ՀՀ հնարավոր նախագահ, թե ինչ է պետք անել, որ կոռուպցիոն երևույթներ տեղի չունենան, ես դատավոր չեմ, դատարան չեմ, որ առանձին դեպքերի պատժելիությունը նշեմ»,- ասաց նա և նշեց, թե մի բան հստակ է, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը լինի ինստիտուցիոնալ՝ վերևից ներքև՝ օրենք, մարմիններ, քաղհասարակություն և ամենակարևորը՝ քաղաքացի:
Լենա Նազարյանը նաև խոսեց Ամուլսարի ծրագրի մասին՝ նշելով, թե տարիներ առաջ իրենց հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանն ասել էր, թե տնօրենների խորհրդի կազմից դուրս է եկել, քանի որ վտանգավոր է համարել այդ ծրագիրը: Նա հարցրեց, թե ավելի բարձր պաշտոն ստանալով՝ պատրաստվում է արդյոք բարձրաձայնել վտանգավորության մասին:
Արմեն Սարգսյանը նշեց, թե չհասկացվածություն է եղել, քանի որ ինքը, լինելով դիվանագետ, չէր կարող ուղղակիորեն ասել վտանգավորության մասին:
«Ես հաղորդել եմ իմ վերաբերմունքը, որ երեք ամիս հետո խորհրդատվական մարմնի անդամ լինելով՝ դիմում եմ գրել՝ նշելով ծրագրի վերաբերյալ. իմ վերաբերմունքը, դրական էր, թե ոչ, չեմ ասի, դա իմ հինգ տարվա առաջվա վերաբերմունքն է, բայց մի՛ կասկածեք՝ եթե ընտրվեմ, քանի որ բնապահպանությունը համարում եմ իմ ողջ ժառանգության մասը, ես հանգիստ կասեմ՝ ցանկացած հանքարդյունաբերական ծրագիր, որը վնասում է շրջակա միջավայրին, որոշակի նորմատիվներ չեն պահպանվում, չպետք է իրականացվի. մեր ամենամեծ հարստությունը ջրային ռեսուրսն է: Հետևաբար, իմ վերաբերմունքը բնապահպանական խնդիրներին մեծ է, իմ դիրքորոշումը բոլոր նման ծրագրերում բնապահպանական է»,- ասաց նա:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02