Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցերից մեկն էր՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, թե արդյոք նա ծանոթացել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ ասել է, որ վարչապետ չի դառնալու:
«Կարծում եմ՝ այստեղ ունենք «եթե»-ների շարք. եթե ես ընտրվեմ Հանրապետության նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և երբ այդ օրը գա, և եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ: Ես չեմ կարող մեկնաբանել այս պահին՝ քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները պաշտոնական են, թե անպաշտոն»,-պատասխանեց Սարգսյանը:
Սարգսյանը շարունակեց, որ եթե այս ճանապարհով գնան, ապա կան հարգված երկրների ժողովրդավար առաջնորդներ, որ հայտարարություններ են անում ամեն օր, սոցիալական ցանցերում են գրում:
«Թե որքան է դրանց պետական կամ քաղաքական արժեքը, թողնում եմ ձեզ դատելու: Այդ հարցը վերաբերում է ոչ թե ինձ, այլ ՀՀ գործող նախագահին»,-ասաց Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե, ըստ նախագահի թեկնածուի, կան քաղբանտարկյալներ Հայաստանում, թե ոչ:
Արմեն Սարգսյանն ասաց, որ խնդրել է տրամադրել փաստաթղթեր դրա վերաբերյալ, և կարծիքները տարբեր են: Ըստ նրա՝ եվրոպական ինստիտուտներից փաստաթղթեր չեն տրամադրել, որ տվյալ անձը քաղբանտարկյալ է:
«Երբ ներկայացնեն, ես իմ անձնական կարծիքը կունենամ, և եթե ընտրվեմ, իմ վերաբերմունքը ցույց կտամ. մեր երկրում քաղբանտարկյալ չպիտի լինի»,- ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55