Նոբելյան մրցանակակիր 38 հայտնի գրողներ, որոնց թվում են Սվետլանա Ալեքսիևիչը, Կաձուո Իսիգուրոն, Ջոն Մաքսվել Կուտզեեն, նամակ են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պահանջելով ազատ արձակել օրեր առաջ ցմահ ազատազրկման դատապարտված երեք թուրք լրագրողներին՝ Ահմեդ և Մեհմեդ Ալթան եղբայրներին ու Նազլը Ըլըջաքին։ Վերջիններս ցմահ ազատազրկման էին դատապարտվել գործող իշխանության տապալման փորձերի և երկրում ահաբեկչական համարվող խմբավորման անդամ՝ գյուլենական լինելու համար։
Բաց նամակը հրապարակվել է բրիտանական The Guardian պարբերականի էջերում:
Նամակի հեղինակները հիշեցրել են Էրդողանին, որ դեռևս 1998 թվականին ինքն ազատազրկվել էր՝ իսլամական բնույթի բանաստեղծության ընթերցման համար: Այդ ժամանակ Էրդողանի ազատ արձակման համար պայքարեցին մարդու իրավունքների պաշտպանության մի շարք կառույցներ:
«Այն ժամանակ ձեզ պաշտպանող մի շարք մարդիկ այսօր զարմացած են», - ասված է նամակում:
Գրողները նշել են, որ անազատության մեջ գտնվող բազմաթիվ լրագրողների ազատ արձակումը կարող է Թուրքիան դարձնել ազատ աշխարհի պատվավոր անդամ:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03