Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ գնաց նոր պատեր ստեղծելու ճանապարհով։ Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման որոշումը։
«Եւս մեկ անգամ հայկական կողմը վերահաստատել է, որ մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք եղել։ Ցյուրիխյան արձանագրությունների ոգին առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն էր, երկու հարեւան երկրների միջեւ պատերի քանդումը»,- ասել է նա եւ հավելել. «Ափսոսանքով նշենք, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ գնաց նոր պատեր ստեղծելու ճանապարհով։ Երբ մենք սկսում էինք ֆուտբոլային դիվանագիտությունը, թուրքական կողմն ասում էր, որ ուզում են զրոյի հավասարեցնել խնդիրները հարեւանների հետ։ Նրանք զրոյի են հասցրել հարեւանների թիվը, որոնց հետ խնդիրներ չունեն»։
Միեւնույն ժամանակ, ըստ Շարմազանովի, մենք շահած ենք դուրս եկել։ «Այն ժամանակ եվրոպացի շատ գործիչներ մեզ էին մեղադրում նախապայմաններ դնելու մեջ. Բայց այս տարիները ցույց տվեցին, որ թուրքական կողմն է դնում նախապայմանները»,- ասել է Շարմազանովը։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02