«Փաստ» թերթը գրում է. «Տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ հաղորդակցության ամենաարագ ճանապարհը համացանցն ու էլեկտրոնային փոստն է, դժվար է հավատալ, որ նման աստղաբաշխական թվեր կարող են ծախսվել զուտ թղթի ձեռքբերմանն ու առաքմանը: Չնայած տեխնիկական առաջընթացին, հայաստանյան մի շարք պետական գերատեսչություններ շարունակում են միլիոնավոր գումարներ «վատնել» փոստային ծառայությունների իրականացման համար: Նամակների արդիականությունը ոչ ոք չի արգելել, բայց երբ թվերն իրար են գումարվում սոցիալ–տնտեսական մի շարք ոլորտներում առկա խնդիրների լուծման համար՝ ֆինանսավորման բացակայության կողքին, մնում է միայն լռել ու փաստերը ներկայացնել:
Կառավարության կայքի՝ Մեկ անձից կատարվող գնումներ բաժնում արդեն իսկ հրապարակվել են այս տարվա տարբեր գերատեսչություններին անհրաժեշտ փոստային ծառայությունների ծախսերը: Մի դեպքում դրանք կազմում են մի քանի 100 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ հասնում միլիոնների:
Մոտ կես միլիարդ, իսկ ավելի ստույգ՝ 467 միլիոն 945 հազար 300 դրամ է պահանջվում Դատական դեպարտամենտին իր նամակները հասցեատերերին տեղ հասցնելու համար:
Օրինակ՝ Նախագահի աշխատակազմի կարիքների համար փոստային ծառայությունները կկատարի «Հայփոստը», որի համար իրեն մեկ տարվա կտրվածքով կվճարեն 730 հազար 750 դրամ: ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ավելի շատ գումար կպահանջվի իրեն անհրաժեշտ փոստային ծառայությամբ ապահովելու համար: Խոսքը 19 միլիոն դրամի մասին է, որը կմատուցի «Տրանսիմ պեքս» ընկերությունը: Մեկ այլ պայմանագրով էլ, որը կնքվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, փոստային ծառայությունները կարժենան 20 հազար դրամ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության փոստային ծառայությունները կկատարի «Հատուկ կապ» ընկերությունը, որի համար իրեն կվճարեն 3 միլիոն 600 հազար դրամ: Արմավիրի մարզպետարանին այս տարվա փոստային ծառայությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ է 240 հազար դրամ: Նույնքան գումար կպահանջվի նաև Կոտայքի մարզպետարանին:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոստային ծառայությունների ձեռքբերման համար կպահանջվի 4 միլիոն 630 հազար դրամ: ՀՀ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ–ի փոստային առաքման ծառայությունները այս տարի կազմել են 24 միլիոն դրամ, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ–ինը՝ 240 հազար դրամ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն էլ անհրաժեշտ է տրամադրել մի փոքր ավելի քիչ՝ 150 հազար դրամ նամակների առաքման համար:
Սփյուռքի նախարարության՝ «Հայփոստի» հետ պայմանագիրը կազմել է 9 միլիոն 100 հազար դրամ, իսկ կառավարությանը՝ 900 հազար դրամ: ՀՀ քննչական կոմիտեն սուրհանդակային ծառայությունների համար կվճարի 6 միլիոն դրամ, ՀՀ ՏՄՊՊՀ–ն՝ 2, Դատախազությունը՝ 10, իսկ ԴԱՀԿ–ն՝ 30 միլիոն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55