Դիվանագետի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր:
«Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները։ Ձեր նվիրումը և աշխատանքը նկատելի է և գնահատված։
Հայ դիվանագետներից մեծ են ակնկալիքները՝ մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման և մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում։ Մենք դեռ շատ անելիք ունենք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։
Ինչպես նախորդ տարիներին, 2018 թվականին ևս մեր դիվանագիտական օրակարգը բավականին հագեցած է լինելու։ Հոկտեմբերին Երևանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որն իր ծավալով, համոզված եմ՝ նաև արդյունքներով, աննախադեպ է լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Ակնկալում եմ, որ ձեր հաստատակամությամբ և ավյունով նպաստելու եք այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ ու եռանդ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ձեր առաքելության մեջ` հանուն մեր հայրենիքի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47