ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի եղել՝ կապված  հաջորդ վարչապետի թեկնածուի հետ: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իր անձնական կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը արդյոք պետք է դառնա վարչապետ՝ պատասխանեց.
«Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող գնա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»:
Դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հակառակ է  Սերժ Սարգսյանը դառնալու վարչապետ, գեներալն արձագանքեց. «Ալիևը «տուտ պրիչոմ», որ Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ... 100 հատ ունե՞նք ըտենց, նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ է ունենում այդպես ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի է էս ազգը:
Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Այսօր լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ, ես էլ ձեզ պես կասեի: Ես չգիտեմ՝ լինելու է, թե չէ, բայց ես՝ որպես հայ մարդ, ուզում եմ, որ էդ մարդը լինի»:
Սեյրան Սարոյանը շեշտեց, թե ինքը չի կարծում, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը վատ է աշխատում, սակայն շեշտեց, որ ԼՂՀ հարցը կա, որտեղ, ըստ Սարոյանի, Սերժ Սարգսյանի միջնորդությունն է հարկավոր:  Ավելին՝ Սեյրան Սարոյանն ընդգծեց,  որ եթե պետք լինի, կհամոզի ՀՀ նախագահին վարչապետի թեկնածության հարցում:
«Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ լինի»,-շեշտեց Սարոյանը:
Հանրապետական պատգամավորը, խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, թե ինքը չի լինելու վարչապետ, Սարոյանն ասաց. «Տղայական բազա՞ր է, ինչ է, «բերնից բան հելավ», պիտի անի: Քաղաքականություն է, կյանք է, փոխվում է, կրա՞կն ընկավ»:
Ինչ վերաբերում է արտագաղթին, Սարոյանն ասաց. «Գնում էլ են, գալիս էլ են: Էնքան ընկերներ ունեմ, որ գնում են, գալիս են, օդի միջից չեմ ասում: Գնա Մարտունի, տես՝ բոլոր տղամարդիկ էլ տանն են»:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42