Այսօր՝ մարտի 2-ին Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլու գլխավորած պատվիրակությունը: Վրաց վարչապետի այցը Հայաստան պետք է տեղի ունենար դեռևս անցած տարվա դեկտեմբերի մեկին, սակայն հետաձգվել էր վրացական կողմի խնդրանքով՝ կապված Վրաստանի խորհրդրանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելու հետ:
Վրաստանում, ինչպես և Հայաստանում, անցում է կատարվում կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի, սակայն ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում արդեն իսկ վարչապետն ունի շատ ավելի լայն լիազորություններ, և Գեորգի Կվիրիկաշվիլու այցը, փաստացի, Վրաստանի առաջին դեմքի այցն է Հայաստան:
Վրաստանը Հայաստանի հարևան միակ քրիստոնեական երկիրն է, որի հետ նաև չկան որևէ սկզբունքային տարաձայնություններ կամ չկարգավորված խնդիրներ: Ըստ այդմ, Հայաստանի երկկողմանի շփումները Վրաստանի հետ շատ ավելի ակտիվ են, քան որևէ այլ երկրի հետ:
Այդ մասին են վկայում նաև փոխայցելությունների հաճախականությունը: Ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի հրապարակած տվյալների՝ ՀՀ բոլոր նախագահներն այցելել են Վրաստան, սակայն ՀՀ նախագահի առաջին այցը եղել է 1996 թվականի հունիսին՝ՙ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից չորս տարի անց: Այն ժամանակ Վրաստան էր այցելել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք արդեն այցերը խիստ հաճախանում են: Քոչարյանը, մասնավորապես, Վրաստան է այցելել յոթ անգամ, փաստացի, 2000-ից 2007 թվականների ընթացքում ՀՀ նախագահը Վրաստան է այցելել ամեն տարի:
Սերժ Սարգսյանը Վրաստան է այցելել ընդամենը վեց անգամ՝ 2008-ին, 2010-ին, 2011-ին, 2014-ին, 2015-ին և 2017-ին:
Վրաստանի առաջին նախագահ Էդուարդ Շևարնաձեն Հայաստան է այցելել 1993 թվականին՝ որպես Վրաստանի Պետության ղեկավար և Վրաստանի խորհրդարանի նախագահ: Հետագայում, նախագահի կարգավիճակով, Շևարնաձեն Հայաստան է այցելել նաև 1997, 1999 (երկու անգամ) և 2001 թվականներին:
Վրաստանում իշխանափոխությունից հետո՝ 2004 թվականի մարտին առաջին անգամ Հայաստան է այցելում վրաց նոր նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով հետագայում այցելում է Հայաստան ևս 5 անգամ՝ 2005, 2006, 2007, 2009 և 2011 թվականներին:
Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստան է այցելել 2014 թվականի փետրվարին: Նույն տարվա օգոստոսին Հայաստանում է եղել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ արդեն դեկտեմբերին՝ այն ժամանակ դեռևս փոխվարչապետ և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, 2013 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 86,1 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ ներմուծել՝ 65,8 միլիոնի: Համաձայն նույն աղբյուրի՝ Հայաստանը Վրաստանից ներմուծում է հիմնականում գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք և դեղամիջոցներ, իսկ արտահանում լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք և սննդի արդյունաբերության արտադրանք:
Վրաստանը Հայաստանի համար բացառիկ կարևորություն ներկայացնող երկիր է: Վրաստանի տարածքով է անցնում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարը՝ տխրահռչակ Վերին Լարսի անցակետով: Սույն ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը հայ-վրացական բանակցությունների առանցքային թեմաներից է: Վրաստանի նավահանգիստներով Հայաստանը նաև ամենամոտ ելքն է ստանում դեպի ծով:
Ըստ Վիքիպեդիայի տվյալների՝ Վրաստանում ներկայումս բնակվում է շուրջ 350 հազար հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են Ջավախքում, որտեղ կա կոմպակտ հայ բնակչություն, և մայրաքաղաք Թբիլիսիում: Հայերն ավանդաբար մեծ դեր են խաղացել Վրաստանի սոցիալ-տնտեսական և հասարակաքաղաքական կյանքում: Ներկայում հայերը ներկայացված են վրաց խորհրդարանում երեք պատգամավորներով՝ Հենզել Մկոյան, Սամվել Մանուկյան և Ռուսլան Պողոսյան:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42