ՀՀ ԱԺ ներկայացվել է դիմում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է ու այդ փաստաթղթերի վրա որևէ ավելացնելու բան չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա վստահ է՝Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված լեգիտիմության խնդիր չկա:
«Մնացածն արդեն մեկ քաղաքական ուժի մտահոգություն է։ Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, մենք այդ հարցում ունենք կոնսենսուս՝ մինուս մեկ, և ինչպես ես ասեցի, եթե նույնիսկ իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, ովքեր կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ», - շեշտեց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակին չի զարմացնում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հասցեին հնչած քննադատությունները: Նա գտնում է, որ կան գործիչներ, որոնք անընդհատ քննադատել են ու շարունակելու են քննադատել։
Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 ուժերից 3-ը հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ Իսկ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը կասկածի տակ է դրել Արմեն Սարգսյանի ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու լեգիտիմությունը ՝ հայտարարելով, որ Արմեն Սարգսյանի ներկայացված փաստաթղթերը բավարար չեն այն մասին, որ ինքը վերջին 6 տարվա ընթացքում հանդիսացել է ՀՀ քաղաքացի։
Նշենք նաև, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42