Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ օրենքի փոփոխութունները պայմանավորված են Սահմանադրական փոփոխություններով:
Նրա խոսքով՝ սահմանվել են մի շարք դրույթներ, որոնց հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերը համապատասխանեցնել սահմանադրության նորմերին. «Սահմանվում է, որ բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիական փորձերը, մարդու օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: Այս առումով փոփոխություններ են կատարվել օրենքում, ըստ որի՝ սահմանվել է կենդանի և դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու վերաբերյալ արգելք»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցով դիմեց նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանին. «2005 թվականի Սահմանադրությամբ՝ արգելված էր օրգանների և հյուսվածքների առք ու վաճառքը: 2015 թվականի Սահմանադրության խմբագրմամբ գրված է, որ շահույթն է արգելված: Սրանց տարբերությունը գործնականում ինչպե՞ս է որոշվելու, մենք չե՞նք քրեականացնի ցանկացած տրանսպլանտացիա, որովհետև մասնագետը, որը կարող է դիակից վերցնել աչքի եղջերաթաղանթ, կդադարեցնի դրանով զբաղվել, որովհետև ցանկացած արժեքի ավելացում շահույթ է՝ ըստ այս օրենքի և Սահմանադրության: Չե՞ք կարծում, որ այստեղ Սահմանադրության նոր փոփոխությունները հակասում են հանրային շահին: Պետք է դոնորությունը զարգանա»:
Ի պատասխան՝ Մ. Մարգարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որովհետև ստույգ սահմանվել է, այսինքն՝ «շահույթ» բառը ստույգ բացվել է՝ ինչ է նշանակում այդ հասկացությունը: Սա դոգմա չէ, կարելի է առաջարկներ անել, և փոխել օրենսդրական դրույթները»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ առաջարկ հնչեցրեց. «Ես կլոնավորումը առաջարկում եմ հանել այդտեղից և թույլատրել: Կարծում եմ, հայ գիտնականները հասել են նրան, որ կարող են անել դա, ու պետք չէ նրանց օրենսդրորեն արգելել ու թույլ չտալ, եթե մենք խնդիր ենք դրել, որ կարճ ժամանակ հետո 4 միլիոն հայ ապրի, ես առաջարկում եմ կլոնավորումը թույլ տանք՝ 8 միլիոն դառնանք»:
Մ. Մարգարյան էլ ասաց, որ կլոնավորումն ամբողջ աշխարհում արգելված է:
168.am
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42