ARM | RUS |

ՀՀ-ի և Վրաստանի վարչապետները պայմանավորվել են ծրագրեր իրականացնել հումանիտար կապերի սերտացման և բարեկամության ամրապնդման ուղղությամբ

02.03.18 | 15:56

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել, որի շրջանակում գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական համագործակցության մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի զարգացումը: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Շատ ուրախ եմ և սիրով ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Մենք իմ ընկերոջ հետ առանձնազրույց ենք ունեցել, որի ժամանակ արձանագրել ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և պետք է փաստենք, որ վերջին տարիներին այդ հարաբերություններում առաջընթաց ունենք:

Մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը և քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը չափազանց ամուր հենք են հետագա զարգացման համար: Շատ ուրախալի են վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումները և մեր գործընկերների միջև հորիզոնական հարաբերությունները: Ես վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը լինելու է շատ կոնստրուկտիվ և հեռանկարային: Շատ բան ունենք անելու, շատ ուրախ ենք ձեզ ողջունելու, բարով եք եկել Հայաստան»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ: Մեզ համար մեծ պատիվ է լինել երկրում, որը մեր բազմադարյա բարեկամն է: Մեր երկու հանրապետությունների համար էլ այս տարին հոբելյանական է և, համոզված եմ, որ մեր երկու երկրները՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, պատշաճ մակարդակով կնշեն իրենց առաջին հանրապետությունների հռչակման հոբելյանը: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների պատմական, ավանդական բարեկամությունը մեզ հնարավորություն է տալիս բարձր մակարդակի վրա պահել մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական բնագավառում մեր հարաբերությունները: Ուրախ եմ, որ մեր տնտեսական հարաբերությունները ևս առաջընթաց ունեն. անցած տարվա ընթացքում արձանագրվել է երկկողմ ապրանքաշրջանառության 33 տոկոսանոց աճ: Եվ, ինչպես իմ գործընկերը նշեց, ներուժը մեծ է, կարող ենք այդ տնտեսական ներուժն օգտագործել և կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումը կնպաստի դրան»:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը զարգացման լավ թրենդի վրա է, ինչի մասին վկայում են 2017 թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2017 թ. Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 7.5 տոկոս, արտահանման աճը՝ 25.2 տոկոս, ներմուծման աճը շուրջ 28 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ շուրջ 29 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, ծառայությունների աճը՝ շուրջ 15 տոկոս: Կարևորելով անցած տարում Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է ակտիվ աշխատել և´ երկկողմ, և´ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, և դա կարող է հետաքրքիր լինել նաև Վրաստանի բիզնես հանրության համար:

Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների և տնտեսական աճի համար՝ նշելով, որ Վրաստանի համար կարևոր է հարևան և բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը: Նրա խոսքով՝ ապրանաքաշրջանառության ծավալներն ավելացնելու հնարավորությունները պետք է դիտարկել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով համագործակցության խթանման համատեքստում, և Վրաստանը հետաքրքրված է վարչապետ Կարապետյանի նշած արտոնյալ ռեժիմների ուսումնասիրության և առկա հնարավորությունների վերաբերյալ վրաց գործարարներին իրազեկելու հարցում: Վրաստանի վարչապետը ողջունել է նաև ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա կիրարկմանը:

Երկու երկրների վարչապետները քննարկել են էներգետիկայի, զբոսաշրջության, պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով էներգետիկ գործակցության զարգացումը: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համակարծիք էին, որ մեծ ներուժ կա զբոսաշրջության ոլորտում, և պայմանավորվածություն ձեռք բերել՝ ակտիվացնել շփումը այդ ոլորտը կարգավորող պետական մարմինների միջև: Կողմերը մտքեր են փոխանակել նաև առողջապահության, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների մշակման, կիբերանվտանգության ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և նշված հարցերի մանրամասն քննարկումը հաջորդ նիստի շրջանակում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես, Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի ամրացման ու վերանորոգման աշխատանքների համար: Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ հայրենակիցների հետ առկա բարեկամության և համագործակցության պատմությամբ, ովքեր դարերի ընթացքում հսկայական ներդրում են ունեցել Վրաստանի զարգացման գործում:

Վարչապետներ Կարապետյանը և Կվիրիկաշվիլին պայմանավորվել են նաև ծրագրեր իրականացնել՝ հումանիտար կապերի սերտացման, մասնավորապես, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և բարեկամության ամրապնդման ուղղությամբ:


Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան...

16:02

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ» հերթական անգամ ատելություն է գեներացնում. Առաքելյան

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների...

15:33

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն...

14:13

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

14:12

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական...

14:05

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

14:00

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44