Չինացի օրենսդիրներն այս ամսին կայանալիք ամենամյա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստին կարող են քննարկել հետագա սոցիալական բարեփոխումները, մասնավորապես՝ ամուսիններին երրորդ երեխան ունենալ թույլ տալու հարցը, գրում է պետական Global Times պարբերականը։
2015 թվականի աշնանը Չինաստանի իշխանություններն ընդունել են «մեկ երեխայի» քաղաքականությունը չեղարկելու մասին որոշում, որը գործում էր 1970-ականների վերջից։ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն այդ ժամանակ ընդգծել էր, որ այս որոշումը կօգնի ապահովել երկրի զարգացումը։
Պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն՝ 2017 թվականին Չինաստանում ծնվել է 17,23 մլն երեխա, ինչը 630.000-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Ժողովրդագրական հարցերով փորձագետ Հուան Վենչժենը հայտարարել է պարբերականին, որ միայն երրորդ երեխա ունենալ թույլ տալը չի լուծի երկրում ծնելիության կրճատման հարցը, ըստ նրա՝ Չինաստանը պետք է ամբողջությամբ հրաժարվի երեխա ունենալու պլանավորման քաղաքականությունից, որպեսզի նպաստի ծնելիության ավելացմանը։
1970-ականների վերջին Չինաստանը սահմանել է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որպեսզի վերահսկի բնակչության թվաքանակի աճը։ Քաղաքականությունը թույլ էր տալիս քաղաքում բնակվող ամուսիններին ունենալ 1 երեխա, իսկ գյուղերում բնակվողներին՝ 2, եթե առաջին երեխան աղջիկ էր ծնվում։ Սակայն այս քաղաքականությունը հանգեցրել է ժողովրդագրական խնդիրների և բնակչության ծերացմանը։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44