ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը՝ միջուկային զենքի մշակումների մասին։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ԱՄՆ նախագահի երկու առանձին հեռախոսազրույցների արդյունքները։
«Առաջնորդները լուրջ մտահոգություն են հայտնել Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունների կապակցությամբ ՝միջուկային զենքի մշակումների մասին, որոնք նրանց կարծիքով բարդացնում են Ռուսաստանի ու Արեւմտուքի միջեւ քննարկումները մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաեւ, որ արեւմտյան երկրների առաջնորդները «Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել Արեւելյան Գուտայի ռմբակոծությունները, ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դադարեցնել գործողությունները խաղաղ բնակիչներով բնակեցված տարածների դեմ, նաեւ Սիրիային պատասխանատվության կանչել Արեւելյան Գուտայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատացման համար»։ Նրանց կարծիքով՝ դա «մասամբ պայմանավորված է Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի շարունակվող գործածմամբ, խաղաղ բնակիչների վրա հարձակումներով ու հումանիտար օգնության արգելափակմամբ»։
Թրամփը, Մակրոնն ու Մերկելը նաեւ կարծիք են հայտնել , որ «Սիրիական ռեժիմը, նաեւ այն աջակցող Իրանն ու Ռուսաստանը, պետք է անհապաղ ու լիարժեք իրականացնեն ՄԱԿ ԱԽ 2401 բանաձեւը, որը կոչ է անում դադարեցնել կրակը աբողջ Սիրիայում»։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03