Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք:
Ավանդական դարձած սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2017թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2018թ. նախատեսված աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:
Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները:
Հարցերը վերաբերել են ինչպես երկրի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական վիճակին, կրթության ոլորտում բարեփոխումներին, ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ծրագրերին:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև պարգևներ է հանձնել ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին. Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին և Մարգարիտ Եսայանին՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար:
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվոգրով, շնորհակալագրով և հուշանվերներով են պարգևատրվել կանանց խորհրդի մի խումբ անդամներ՝ կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:
Նախագահը կարևորել է ՀՀԿ կանանց խորհրդի հետ ավանդական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս ազատ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկելու հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերը, անդրադառնալու պետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին ու արդիական խնդիրներին, կուսակցական գործունեությանը և դրա շրջանակներում կանանց կողմից իրականացվող ծրագրերին:
Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է ներկաներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց առաջիկա տոնի առթիվ՝ մաղթել երջանկություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում՝ ընդգծելով, որ կանանցից շատ բան է կախված թե՛ ընտանիքի համերաշխության ապահովման, թե՛ ընդհանրապես երկրի հաջողության գործում: Նշելով, որ մեր երկրում դեռևս կանանց հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ դեռևս անելիքներ կան:
Տոնի առթիվ Նախագահը հանդիպմանը ներկա կանանց նվիրել է վերջերս հայ գրահրատարակիչների հրատարակած «Գիտելիքների հանրագիտարան» պատկերազարդ, շքեղ հատորը, որից մեկ օրինակ նվեր էր ստացել Գիրք նվիրելու օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանրագիտարանն օգտակար ու հետաքրքիր կլինի նաև հանդիպմանը մասնակցող կանանց ընտանիքների անդամներին:
ՀՀԿ կանանց խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին հետաքրքիր և օգտակար հանդիպման, ինչպես նաև կանանց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և խորհրդի անունից նրան նվիրել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքներից:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02