Խոյ. Ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչը կապված է ձեր աշխատանքին ու մասնագիտական գործունեության ոլորտին: Սակայն եթե հանդիպեք անհաղթահարելի խոչընդոտների, ապա կարիք չկա ավելորդ վտանգի ենթարկվել: Ավելի լավ է որոշ ժամանակով դադար վերցնեք: Խուսափեք բախումներից եւ հարաբերությունները լարող այլ գործողություններից:
Ցուլ. Ավելի պատասխանատու կերպով վերաբերվեք այն հանձնարարություններին, որոնք այսօր կստանաք ղեկավարներից: Շատ կարեւոր է, որ կարողանաք ապացուցել ձեր արժանավորությունը: Ուշադիր եղեք, որպեսզի սեզոնային հարուցիչներ չվերցնեք: Երեկոյան լավ կլինի այցելեք ընկերական հավաքույթների:
Երկվորյակ. Օրը հաջող է գործնական առումով: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել, փաստաթղթեր ձեւակերպել: Այսօր դուք հեշտությամբ լեզու եք գտնում մտերիմների հետ: Հնարավոր է, որ վերջապես հաշտվեք այն մարդկանց հետ, որոնց անարդարորեն վիրավորել եք եւ հարաբերություններ փչացրել:
Խեցգետին. Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Հիշեք, որ մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է:
Առյուծ. Այսօր ձեր հմայքն աննկատ չի մնա, եւ մագնիսի նման դեպի ձեզ կձգեք հակառակ սեռի ներկայացուցիչներին: Դրամական մուտքերի մեծ հնարավություն կա, ֆինանսական հարցերի լուծման համար հիանալի օր է: Օրը հարմար է նաեւ գնումների, հատկապես ոսկեղեն գնելու համար:
Կույս. Օրվա առաջին ժամերն անհաջող են, բայց հետո կգերակշռեն բարենպաստ միտումները: Ֆինանսների տեսանկյունից օրն ավելի շատ անհաջող է. դուք շատ եք ծախսում, իսկ դրանք հաճախ արդարացված չեն: Հնարավոր են մանր անախորժություններ ընտանիքում: Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նրբանկատություն՝ լուրջ վեճերից խուսափելու համար:
Կարիճ. Օրը կանցնի բավական լարված ու բարդ: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանորեն ուսումնասիրել: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների: Խուսափեք վեճեր հրահրելուց:
Աղեղնավոր. Դրական միտումների ազդեցությունը մեծ է, և դուք դա զգում եք: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը կլինեն գերազանց, և եթե անգամ ստիպված լինեք շատ աշխատել, հոգնածություն չեք զգա: Արժե քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցեր, գործնական բանակցությունները կընթանան լավագույն ձևով:
Այծեղջյուր. Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Կարող եք այսօր լուծել անձնական կյանքում կուտակված բավականին մեծ թվով հարցեր: Ձեր երևակայությանը կարելի է նախանձել, դրա շնորհիվ դուք սովորական իրերը վերածում եք արվեստի գործերի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:
Ջրհոս. Այսօր կարող եք սկսել կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին նախկինում վախենում էիք անգամ մտածել: Հիմա աստղերը ձեր կողմից են, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Նոր մասնագիտական հեռանկարներ են բացվում, լավ վաստակելու հնարավություն կառաջանա: Օրը հարմար է մեծ ուղևորությունների ձեռնարկման համար:
Ձկներ. Օրը վատ չի անցնի: Հատկապես բարենպաստ է օրվա առաջին կեսը: Ուստի բոլոր գործերը ավարտին հասցրեք այդ ժամանակահատվածում: Հնարավոր են դրամական մուտքեր, չնայած որ ծախսերն էլ կլինեն նշանակալի և ոչ այնքան արդարացված: Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում սահմանափակել շփումները: Հնարավոր է ֆիզիկական տկարություն, բայց առողջությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում:
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
18:08 09.07.25
11:12 09.07.25
12:27 09.07.25
12:12 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03