Արտիստները ծանոթացել են այս ամռանը՝ Բաքվում, երաժշտական փառատոնի ժամանակ: Համացանցում բազմաթիվ կադրեր կան, որոնցում Լինդեմանը գրկում և համբուրում է Լոբոդային:
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան երկրորդ երեխային է սպասում գերմանական Ռամշտայն ռոք խմբի վոկալիստ Թիլ Լինդեմանից: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լոբոդան գտնվում է հղիության յոթերորդ ամսում:

Նշենք, որ երգչուհու 2-րդ հղիության մասին լուրերը շրջանառվում են դեռ ամառվանից, այն բանից հետո, երբ երգչուհին Ինստագրամում հազիվ կլորացած փորիկով լուսանկար էր հրապարակել:
Լոբոդայի և Լինդեմանի մտերմիկ հարաբերությունների մասին լրատվամիջոցները գրում էին Բաքվում կայացած «ԺԱՌԱ» փառատոնից հետո, որի ժամանակ գերմանացի երաժիշտը չափից դուրս ուշադիր էր երգչուհու նկատմամբ: Երեկույթի ժամանակ նրանք միասին էին նստել և Թիլը, առանց տեսախցիկներից ամաչելու, գրկում և համբուրում էր ուկրաինացի երգչուհուն:
Նշվում է, որ երեխան լույս աշխարհ է գալու այս տարվա մայիսի վերջին, և Լոբոդան պլանավորում է ծննդաբերել Լոս-Անջելեսում և, ամենայն հավանականությամբ, մնալ այնտեղ:
Հետաքրքրական է, որ փետրվարի կեսերին Լոբոդան Ինստագրամում Լինդեմանի երիտասարդ տարիներից տեսանյութ էր տեղադրել՝ մակագրելով “miss u” (կարոտում եմ քեզ): Իսկ Բաքվի փառատոնի ժամանակ երգչուհին լուսանկար էր տեղադրել երաժիշտի հետ՝ մակագրելով «Սերն անսպասելի կերպով բռնկվում է, երբ դրան երբեք չես սպասում»:
Լոբոդան 35 տարեկան է, ունի մեկ աղջիկ՝ վեցամյա Եվան, Լինդեմանը երեք անգամ ամուսնացած է եղել և ունի 2 հասուն աղջիկ: Նրա վերջին սիրավեպը գերմանացի արտիստուհի Սոֆիա Թոմոլոյի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ:
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44