Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր ՍԴ աշխատակազմին ներկայացրեց ՍԴ նոր անդամ Հրայր Թովմասյանին:
Իր խոսքում Հարությունյանը նկատեց՝ ՍԴ-ում սերնդափոխության գործընթաց է սկսել, և այս համատեքստում էլ օրերս ԱԺ-ի կողմից ՍԴ նոր անդամ է ընտրվել՝ Հրայր Թովմասյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ ՍԴ-ից ժամանակին հեռացածները կրկին ՍԴ են վերադառնում:
«Ենթադրում եմ՝ ՍԴ-ի կոլեկտիվ այնքան լավն է եղել, որ հետո վերադառնում են ՍԴ: Սա փաստում է, որ ՍԴ-ն, բացի իր գործառույթները լիարժեք իրականացնելուց, միջազգային մակարդակով շոշափելի աշխատանք կատարելուց, նաև լավ թիմ է: Այս տարիների ընթացքում ՍԴ-ն նաև կադրերի լավ դարբնոց է դարձել: Ես շուտով հրաժեշտ եմ տալու ձեզ, այս 2 օրը կդադարեցնեմ ՍԴ նախագահի լիազորությունները, որովհետև ի վիճակի չեմ լինի մի ծանր աշխատանքը մյուսի հետ լրացնել, բայց մինչև մարտի 23-ը կլինեմ ձեզ հետ»,- ասաց Հարությունյանը։
ՍԴ նախագահը շնորհավորեց Հրայր Թովմասյանին և նրան բեղմնավոր գործունեություն ցանկացավ: Նա նկատեց, որ կատարյալ որևէ բան չի լինում, և նոր սերունդն իր հետ նոր մոտեցումներ է բերում: Սակայն Հարությունյանը կարևորեց նորը հնի վրա կառուցելու գաղափարը և քայլ-քայլ առաջ գնալը: Ի վերջո, Գագիկ Հարությունյանը Հրայր Թովմասյանին հանձնեց ՍԴ անդամի հագուստը:
«Այս հագուստը միայն հագնելով չէ, հագնելը նոր պարտավորություն է իր հետ բերում»,- շարունակեց Հարությունյանը:
ՍԴ նոր անդամ Հրայր Թովմասյանն էլ շնորհակալություն հայտեց Գագիկ Հարությունյանին և հիշեց, թե ինչպես էր ինքը 22 տարի առաջ ՍԴ մուտք գործում և քննություն տալիս առաջատար մասնագետ դառնալու համար, իսկ քննություն վերցնողներից մեկը եղել է հենց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Ամեն պաշտոն զբաղեցնելուց առաջ՝ նախարար, պատգամավոր և այլն, իմ սրտի աշխատանքն արգանում էր, կարծում էի՝ այսօր էլ կլինի: Սակայն այսօր, էմոցիոնալ լինելով հանդերձ, ես հանգիստ եմ. հավանաբար դա նրանից է, որ վերադառնում եմ իմ արմատներին, այստեղ ինձ հարազատ մարդիկ էին»,- նշեց Հրայր Թովմասյանը:
Գարիկ Հարությունյան էլ հավելեց, թե չի բացառում, որ ինքը՝ որպես դատական բարձագույն խորհրդի անդամ, դիմի ՍԴ՝ որոշ օրենքների հետ կապված:
«Կառավարությունն ինչպես միշտ օրենքները մշակում է ըստ կառավարության ինստիտուտների խնդիրների, ինչը որոշ դեպքերում հակադրվում է Սահմանադրությանը: ՍԴ-ն լինելու է կենտրոնաձիգ այն ուժը, որ պետք է կարողանա հարթել խնդիրները և նավը դուրս բերել ժողովրդավարական զարգացման ճանապարհ: Ժողովրդի մոտ առկա հիասթափություն ու ապատիան պետք կարողանանք հաղթահարել միասնական»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի անցնելուց հետո ՍԴ անդամի մեկ թափուր տեղ էր մնացել: Այս պաշտոնի համար առաջադրվեց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: ԱԺ-ն ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանին ընտրել էր Սահմանադրական դատարանի անդամ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55