Հայաստանի Հանրապետական կուսակցությունում վարչապետի թեկնածուի հետ կապված քննարկումներ չկան: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ, երբ քննարկում կլինի, այդ ժամանակ էլ անունը հայտնի կլինի, և կանոնակարգ-օրենքին համապատասխան կներկայացնեն:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել, փոխի իր՝ չառաջադրվելու մասին հայտարարությունը, նա պատասխանեց. «Քաղաքականությունը խայտաբղետ է, քաղաքականության մեջ ամեն օր բաներ են փոխվում, իսկ ընդհանուր առմամբ ցանկություններին, հավակնություններին պետք չէ տուրք տալ»:
Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ եթե նախագահը դառնա վարչապետ, կդրժի իր խոսքը, քանի որ 2014-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի պաշտոնին:
«Ուշադրություն դարձրե՛ք, որ Սերժ Սարգսյանը միանձնյա չի որոշումներ կայացնում, այդ որոշումը պիտի կայացնի թիմը. յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է անհատական հայտարարություններ անել։ Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք»,- շարունակեց Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Սերժ Սարգսյա՞նն էլ պիտի ենթարկվի կուսակցական որոշմանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Բոլորն անխտիր պիտի ենթարկվեն քաղաքական ուժի որոշմանը»:
Հարցին, թե եթե նախագահ Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, Սերժ Սարգսյանը ստիպվա՞ծ կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բա իհարկե»։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա լրագրողները հետաքրքրվեցին՝ նրանց կհաջողվի՞ բազմահազար մարդիկ դուրս բերել հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն։ Այս հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերին ու հետևություններ անել, օրերը կգան, կհամոզվեք»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, թե իր մոտ այնպիսի տպավորություն է, որ «Ելքն» արդեն հստակ խոսում է Սերժ Սարգսյանի թեկնածության մասին, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ քննարկում դեռ չի ունեցել։
«Անակնկալների մի սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք», - եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02