Իսրայելը պատրաստ է պաղեստինցիների հետ ուղիղ բանակցություններ վարել, բայց նման երկխոսության համար անհրաժեշտ է բովանդակալից ծրագիր: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե լինեն ուղիղ բանակցություններ, մենք կարող ենք պաղեստինցիների հետ նստել ու բանակցել: Գլխավորն այն չէ, թե որտեղ դա կարելի է անել, այլ՝ թե ինչի մասին պետք է խոսենք: Ահա՝ որն է հարցը: Որովհետև հարկավոր է ինչ-որ ծրագիր, քանի որ բանակցությունների իմաստը կողմերի առաջարկները քննարկելն է: Մենք մեր առաջարկներն արդեն երկու անգամ հայտնել ենք՝ 2000 և 2008 թվականներին»,- ասել է դիվանագետը:
Ալեքսանդր Բեն-Ցվին հիշեցրել է, որ Իսրայելն առաջարկել է մեծ տարածքների հանձնում և տարածքների փոխանակում, ինչից պաղեստինցիները հրաժարվել են:
Պաղեստինցիներն Իսրայելի հետ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում, որն այժմ դադարեցված է, պահանջում են, որ երկու պետությունների միջև ապագա սահմաններն անցնեն 1967 թվականի Վեցօրյա պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմաններով՝ տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք ցանկանում են իրենց պետությունը ստեղծել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը դարձնեն իրենց մայրաքաղաք:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03