Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ավագ դուստրը՝ Ռագադը, ում, Իրաքի իշխանությունների որոշմամբ, կարողության բռնագրավում է սպառնում, որոշել է պաշտպանել իր շահերը միջազգային դատարաններում: Այս մասին նա հայտնել է Shafaq News լրատվական կայքին:
«Մենք միջազգային դատարաններ կդիմենք, կօգտվենք եվրոպական փաստաբանների ծառայություններից և հայց կներկայացնենք գործող իշխանության կողմից՝ Իրաքի նախկին նախագահի որդիների նկատմամբ անօրինական կերպով ձեռնարկվող միջոցների դեմ»,- ասել է նա: Ռագադի կարծիքով՝ նոր պատժամիջոցները պայմանավորված են մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ որոշակի քաղաքական ուժերի վարկանիշը բարձրացնելու մղումով:
Իրաքին հաշվետու հանձնաժողովը 4257 անունից բաղկացած ցուցակ է պատրաստել է, որտեղ բացի Սադամ Հուսեյնից, ներառված են նաև նրա երեխաները, թոռները, երկրորդ կարգի այլ բարեկամներ, որոշ նախկին նահանգապետեր, պետանվտանգության, հետախուզության, ԶՈՒ սպաներ, 2003 թվականին լուծարված «Արաբական սոցիալիստական վերածնունդ» կուսակցության անդամներ:
Բռնագրավված անշարժ և շարժական գույքը հանձնվելու է ֆինանսների նախարարության տնօրինությանը, իսկ նախարարների խորհուրդը կորոշի դրանց հետագա ճակատագիրը, ընդգծել են հանձնաժողովում:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03