Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամներ:
Կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Լիոնի միջև բարեկամական ու գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար:
«Պարոն Կեպենեկյան, մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը երկուստեք հարաբերությունների է՛լ ավելի ամրապնդման գործում: Երևանի և Լիոնի միջև իսկապես առկա է փոխգործակցության ամրապնդման մեծ ներուժ, որը հնարավորություն է տալիս մեզ նոր ձևաչափով կառուցելու մեր համագործակցությունը՝ ընդլայնելով համատեղ ծրագրերն ինչպես տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ու կրթամշակութային համագործակցության, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը, և մենք առաջիկայում կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և մեր լիազորությունների շրջանակում պատրաստակամ ենք աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով համագործակցության ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը՝ Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը նկատել է, որ բոլոր քաղաքներն էլ ունեն համանման խնդիրներ, և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության միջոցով: Լիոնի քաղաքապետը նաև ընդգծել է, որ իր հերթին կանի հնարավորը, որ Երևանի և Լիոնի փոխգործակցությունը շարունակի շոշափելի արդյունքներ գրանցել:
«Պարո՛ն քաղաքապետ, մենք ևս կարևորում ենք Երևանի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչի խոսուն ապացույցն է նաև այսպիսի ներկայացուցչական կազմով մեր պատվիրակության այստեղ գտնվելը: Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ համոզվել են, որ այստեղ կա համագործակցության ամրապնդման համապատասխան ներուժ, ինչն իր հերթին հաստատապես նպաստելու է ավելի հավակնոտ ու երկուստեք շահավետ նոր ծրագրեր կյանքի կոչելուն: Ես համոզված եմ, որ մեր այս այցը կլինի արդյունավետ, և մեր երկու թիմերի համատեղ ջանքերի շնորհիվ նոր էջ կբացենք Լիոնի և Երևանի միջև փոխգործակցության ընդլայնման համար՝ ի շահ մեր երկու քաղաքների բնակիչների», - ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03