Այսօր ԱԺ-ում պատգամավորները շնորհավորեցին իշխող Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին՝ պատգամավորական մանդատ ստանալու կապակցությամբ:
Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատ է շնորհել Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին: «Շնորհավորում ենք մեր գործընկերոջը»,- ասաց Բաբլոյանը:
Տաճատ Վարդապետյանը խորհրդարանում կփոխարինի Հրայր Թովմասյանին, ով վերջերս խորհրդարանի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ: