Հայաստանը ստանձնել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի նախագահությունը, որի առիթով հանձնաժողովի 13-րդ նիստը մարտի 5-6-ն անցկացվում է Երևանում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանը շահում է այն, որ միջազգային կազմակերպության անդամ է ու նախագահող երկիր մի կառույցի, որը տեխնիկական աջակցություն ու ներդրումային ծրագրեր է իրականացնում տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում: «Հայաստանում արդեն իսկ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացվել են ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում: Ժամանակին կառուցվել է օպտիկամանրաթելային գիծ Հայաստանից Վրաստան ու շարունակությունը: Տերմինալներ են կառուցվել, կան շարունակական ծրագրեր` կախված կառույցի հաստատված ծրագրերից»,- ասաց նախարարը:
Կազմակերպության միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանը չափազանց կարևորում է տարածաշրջանի միջև ճանապարհային փոխկապվածությունը:
«Վերջին տարիների մեր երկրի վարած տնտեսական քաղաքականությունից ևս ակնառու է, որ ճանապարհաշինական ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են:
Դրանք տարեցտարի շատանում և ընդլայնվում են»,-ավելացրեց պաշտոնյան:
Նա նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակաբար բարելավման ծրագրերից խոշորագույնը «Հյուսիս-հարավ միջանցքի» շինարարությունն է: «Այն ներկայում բարեհաջող շարունակվում է մեր գործընկերների աջակցությամբ: Տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից կարևորում ենք նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդեն մեկնարկած հիմնանորոգման և կենսական նշանակության բարելավման մյուս ծրագրերը»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը փաստեց, որ տարածաշրջանային կարևորության տեսանկյունից հետագա առաջնահերթություններից է ճանապարհային անվտանգության ապահովումը, ճանապարհների ու ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև անցակետերի արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47