Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդաբար գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների և երկու ժողովուրդների դարավոր, ջերմ բարեկամական կապերի պահպանման և ընդլայնման ուղղությամբ չպետք է դադարել աշխատել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-կիպրական բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության և սերտ շփումների մասին ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ կուսակցական մակարդակով և միջազգային կառույցների շրջանակներում: Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում Հանրապետության Նախագահն անդրադարձել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, նշելով, որ այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով հրավեր է ուղարկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:
Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում և գոհունակությամբ փաստել նաև օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:
Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-կիպրական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որպեսզի դրանք հասցվեն առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:
Դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը շնորհակալություն է հայտնել Նախագահին հանդիպման և իր հավատարմագրերն ընդունելու համար, նշելով, որ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նույն պահին բարեկամ Հայաստանի դեսպանն էլ իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Անաստասիադիսին: «Սա, իհարկե, զուգադիպություն է, բայց, կարծում եմ, կարևոր զուգադիպություն է, որ տեղի է ունենում շատ լավ բարեկամների միջև: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի լավ լինել չէին կարող, բայց մենք, պարո՛ն Նախագահ, համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք առաջ մղենք»,-ասել է Կիպրոսի դեսպանը:
Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը և դեսպան Մարկիդեսը քննարկել են տարբեր ոլորտներում հայ-կիպրական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03