Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով 2019 թվականի նախագահական ընտրություններում համարվում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը, հորդորել է նրան փոքր-ինչ լուռ մնալ և շատ չխոսել: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Ստամբուլում կուսակցության կին անդամների հետ հանդիպմանը Աքշեները դիմել է Էրդողանին՝ ասելով. «Ընկե՛ր, մի փոքր լռի՛ր: Ժամանա՛կ հատկացրու ընտանիքիդ, փոքր-ինչ նստի՛ր տանդ: Պետք չէ, որ ամեն հարցով խոսես, մատ թափ տաս: Մի փոքր հանգստացի՛ր տանդ, շո՛ւնչ առ, մենք էլ շունչ առնենք, Թուրքիան էլ»:
Նա մեղադրել է Էրդողանին հասարակության առաջ հոխորտալու, ԱՄՆ-ին «օսմանյան ապտակ» հասցնելու վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնելու համար, մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանեց Անկարա, նախագահը բավարարվեց նրա հետ միայն գաղտնի խոսակցություններ վարելով:
Մերալ Աքշեները նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները: Նա 2017 թվականի հոկտեմբերի 25-ին ներկայացրել է իր հիմնած նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի շարքերում «Ազգայնական շարժում» կուսակցությունը լքած հարյուրավոր անդամներ կան։
Ակնկալվում է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում նա լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44