ARM | RUS |

Իսրայելում եկեղեցապատկան կալվածքների իրավունքները պատկանում են եկեղեցուն. Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ

07.03.18 | 17:32

Իսրայելում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի և եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձելու մասին քաղաքապետարանի որոշման դեմ ի հայտ եկած խնդիրների լուծման համար ստեղծվել է հանձնաժողով, որի հետ աշխատելու են նաև քրիստոնեական հոգևոր հաստատությունների ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը` անդրադառնալով վերջին շրջանում այնտեղ առկա իրավիճակին:

-Ասացեք խնդրեմ, վերջին զարգացումներն ի՞նչ փուլում են, առաջացած խնդիրն ի՞նչ հանգուցալուծում ստացավ:

-Փետրվարի վերջին իրավատեր երեք հոգևոր պետերը որոշեցին Սուրբ Հարության տաճարի դուռը բացել, որովհետև որոշման նախորդ օրը Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտարարություն տարածվեց: Դա վերաբերում էր թե քաղաքապետարանի որոշմանը, որ եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձվեն, և թե Կնեսետում շրջանառվող օրինագծին՝ ըստ որի, եթե եկեղեցապատկան որևէ կալվածք անհատ ընկերությանը վարձակալության տրվեր, ապա պետությանն իրավունք էր տրվում այդ կալվածքը բռնագրավելու` փոխհատուցում վճարելով եկեղեցուն: Համաձայն վարչապետի գրասենյակից ստացված հայտարարության՝ այս երկուսը` օրինագիծը և քաղաքապետարանի որոշումը, առկախված են: Վարչապետի կողմից հանձնաժողով նշանակվեց, որում կան ներկայացուցիչներ քաղաքապետարանից, ֆինանսների, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններից: Բացի այդ, բոլոր քրիստոնեական հոգևոր հաստատությունների կողմից պետք է լինեն ներկայացուցիչներ բանակցություններ վարելու, այդ երկու հարցի հետ կապված ընդհանուր որոշման գալու համար:

-Պարզ է, որ այս խնդիրը միանգամից չծագեց: Երուսաղեմում եկեղեցապատկան հողերի հետ կապված խնդիրը, ընդհանուր առմամբ, որքա՞ն ժամանակ է խմորվում:

– Կարելի է ասել, որ Երուսաղեմում կալվածքի վերաբերյալ օրինագիծն արդեն մեկ տարի է նախապատրաստական փուլ էր անցնում: Պատճառը հետևյալն է. 2010 թվականից սկսած Հունաց պատրիարքարանը համաձայնագրեր էր ստորագրել պետության կողմից ճանաչված որևէ ընկերության հետ: Այն ընկերությունը, որը 99 տարով վարձակալությամբ վերցրել էր որևէ եկեղեցապատկան տարածք, ինչ-որ մի փուլում հրաժարվել էր իր այդ իրավունքից և պատրաստ էր իր վարձակալության իրավունքը վաճառելու երրորդ կողմի: Փաստորեն, Հունաց պատրիարքը 2010 թվականից սկսած համաձայնել էր, որ այդ երրորդ կողմը կարող էր լինել անհատ որևէ ընկերություն: Եվ այդ թվականից սկսված բավական կալվածքների վարձակալության իրավունքն այդ ձևով փոխանցվել էր անհատ կազմակերպությունների: Սա էր պատճառը, որ այս օրինագիծը սկսեց շրջանառվել:

-Դա առիթն էր, իսկ երկրում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ քաղաքականություն կա եկեղեցապատկան հողատարածքների նկատմամբ:

– Եկեղեցապատկան կալվածքների իրավունքները եկեղեցուն են պատկանում, դրանք հստակ արձանագրված են: Այդ կալվածքները ծառայում են որպես եկամտի աղբյուր տվյալ եկեղեցու գոյատևման, առաքելության իրականացման համար: Եղել են դեպքեր, որ պետության եկեղեցապատկան կալվածքները հռչակվել են «կանաչ գոտի» կամ հանրային այգի: Երբ եկեղեցուն պատկանող կալվածքի նկատմամբ հայտարարվում է «կանաչ գոտի», այդտեղ եկեղեցին ոչինչ չի կարող իրականացնել: Պետությունն էլ չի կարող ոչինչ իրականացնել՝ առանց տվյալ եկեղեցու համաձայնության: Նման դեպքեր կան, անշուշտ, դա մեծ վնաս է հասցնում եկեղեցուն, որովհետև այսօր այդ կալվածքների հետ կապված որևէ ծրագիր, որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել: Իսկ մենք գիտենք՝ որքան շատ ծրագրեր, նախագծեր լինեն, այդքան շատ եկամուտներ կապահովվեն եկեղեցական հաստատության համար: Իսկ եկամտի դեպքում առաքելությունն ավելի արդյունավետ կարելի է իրականացնել:

-Քաղաքապետարանն իր որոշումը բացատրել էր այն հանգամանքով, որ բյուջեն ճեղքվածք ունի, չեն կարողանում բավարար չափով գումար հավաքագրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պատճառաբանությունը:

-Եկեղեցիները, վանքերը դարեր շարունակ ազատված են եղել հարկեր վճարելուց: Մենք երբեք չենք համաձայնվի, որ եկեղեցիների և վանքերի համար հարկեր սահմանվեն: Դա չի կարող որպես միջոց համարվել քաղաքապետարանի բյուջեի բացը լրացնելու համար: Պետք է ուրիշ միջոց գտնեն այդ բացը լրացնելու համար: Քաղաքապետը դիմել էր Ֆինանսների նախարարին, երբ մերժում ստացավ, նոր գնաց այս քայլին: Ամեն դեպքում, երբ այնտեղ ասվում է պարտք, մենք դա պարտք չենք համարում, որովհետև դարեր շարունակ մենք ազատված ենք եղել հարկերից, նման պարտքը մեզ համար անընդունելի է: Այն բոլոր եկեղեցապատկան կալվածքները, որոնք տրված են վարձակալության, այդտեղից հարկեր վճարվում են: Մենք դեմ ենք, որ հարկեր սահմանվեն եկեղեցիների, վանքերի համար, իսկ դրանցից դուրս բոլոր շահութաբեր կալվածքների համար քրիստոնեական հաստատությունները հարկեր վճարում են:

– ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, օրինագծի ու քաղաքապետարանի որոշման հետ կապված զարգացումները որքանո՞վ են ազդում զբոսաշրջային հոսքի վրա:

-Անշուշտ, ԱՄՆ նախագահի հայտարարությունից, ինչպես նաև եկեղեցու դուռը փակելուց հետո ուխտավորների, զբոսաշրջիկների թվի անկում է նկատվում: Քանի որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո բռնություններ եղան, կոնֆլիկտը, կարծես, արթնացավ, շատերը չեղարկեցին այցը: Նույնն էլ Սուրբ Հարության տաճարի դուռը փակելուց հետո, երբ ուխտավորը գալիս է Սուրբ երկիր, առաջին այցելության վայրը Սուրբ Հարության տաճարն է: Եվ եթե ուխտավորը մտածում է, որ պետք է հասնի Երուսաղեմ ու չտեսնի երկու կարևոր սրբավայրերը, կմտածի այդ պահին այցը չեղարկելու մասին:

-Եթե չեմ սխալվում, հայ համայնքի ներկայացուցիչներն ավելի շատ սպասարկման ոլորտում են ներգրավված` առևտուր, ծառայությունների ոլորտ: Կարծում եմ, որ այցելությունների կրճատումը, նաև տնտեսապես ազդեցություն է թողնում տեղի բնակիչների, այդ թվում հայ համայնքի վրա:

-Այո, ճիշտ եք, հայերը հիմնականում սպասարկման ոլորտում են: Քաղաքի այցելուների թվի կրճատումը, իհարկե, ազդեցություն է թողնում տեղի բնակիչների, այդ թվում հայերի վրա: Բայց տեղի բնակիչները սովոր են կարծես, որ այստեղ երկարատև հանգիստ իրավիճակ չի լինում: Անընդհատ ինչ-որ մի դեպք, գործողություն լինում է, որը բացասաբար է ազդում սպասարկման ոլորտի վրա, որոշ ժամանակ հետո իրավիճակը վերականգնվում է: Ասեմ, որ միայն Երուսաղեմի հայկական թաղամասում ապրում է 3 հազար հայ: Ընդհանուր առմամբ, Սուրբ երկրում, նկատի ունեմ թե Իսրայելի, թե Պաղեստինի հատվածները, ապրում է մոտ 8 հազար հայ: Մեր բոլոր ծրագրերը, ձեռնարկներն իրականացնում ենք միացյալ հանձնախմբի միջոցով, որտեղ ներկայացված են բոլոր միությունները: Ակտիվ համագործակցություն կա:

168.am


Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին` պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ այլ ընդդիմադիր ուժերի հետ

Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին` պատրաստ լինելով համագործակցել ինչպես...

19:35

Այսօր  կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում

Այսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում

19:31

Ղազախստանը հայտարարել է, որ չի բանակցություններ վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ

Ղազախստանը հայտարարել է, որ չի բանակցություններ վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի...

17:40

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել...

17:29

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար. Նիկոլ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային...

17:13

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական...

16:55

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել վնասվածքներ

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել...

16:09

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին»...

15:56

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ...

15:25

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող շարունակվել.Հայ Սարգսյան

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող...

15:19

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա...

15:03

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ շփումը

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ...

14:54

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝ չլողացած զինվոր չունենք

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝...

14:35

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․...

13:49

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան Ավինյան

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան...

13:23

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու Ծաղկահովիտում

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու...

13:09

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է...

12:45

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում. Ավինյան

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում....

12:19

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում. ՀՀԿ

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին...

12:02

Գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիք (Տեսանյութ)

Գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիք...

11:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44